Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47զինծառայողներ. ՖՈՏՈ
iPress.am- Ռուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:
Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:
Վերջիններիս ներկայությունը սիրիական տարածքներում կատեգորիկ կերպով հերքվում էր, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ սոսկ տուժողների առկայության մասին: Սակայն այսօրվա դրությամբ հայտնի է արդեն 47 զինվորականների զոհվելու մասին, ովքեր հրթիռակոծման տակ են հայտնվել թուրք ջիհադիստների հետ միասին:
Ներկայացված կադրերում կարելի է տեսնել ռուսական օդուժի՝ հրթիռային հարվածի հասցման պահն այն շենքին, որտեղ գտնվում էին մի քանի տասնյակ թուրք զինվորականներ և Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ջիհադիստներ:
Նկարահանումն իրականացվել է անմիջականորեն թուրք զինվորականների կողմից և, ըստ ամենայնի, հենց հրթիռակոծման ամենասկզբից թուրքական բանակը գտնվել է խուճապի մեջ:
Թուրքական կողմը գերադասում է չմեկնաբանել իր զինծառայողների՝ ահաբեկիչների դիրքերում գտնվելու փաստը, առավել ևս, որ 47 զինծառայողների զոհվելու մեջ մեղավոր է ինքը՝ Անկարան, ով հայտարարել էր այն մասին, որ թուրքական ուժերը բացակայում են այդ շրջանում, ինչից հետո էլ ռուսական կողմը սկսել է հասցնել զանգվածային օդային հարվածներ:
Այսօրվա դրությամբ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում շարունակում է բարդ մնալ, և մասնագետների գնահատականներով՝ ռուս-սիրիական համատեղ ռազմական օպերացիան կարող է սկսվել այստեղ մոտակա ամիսներին:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ