ՍԿԱՆԴԱԼ․ Ինչպես է Արման Բաբաջանյանը դարձել ԱՄՆ գործակալ. Դեժավյուր
Արման Բաբաջանյանը պարզվում է ԱՄՆ-ում բնակվելու տարիներին կեղծ փաստաթղթերի բիզնես է ունեցել: Այս մասին գրում է Դեժավյուր տելեգրամյան էջը:
«ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ այս գործում Արման Բաբաջանյանին օգնել է նաև իր նախկին ընկեր Արա Գաբրիելյանը, ով 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարճ ժամանակով ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց: Բաբաջանյանը կեղծ փաստաթղթեր է ապահովել Հայաստանից մեկնած հայերի համար, որոնց օգնությամբ նրանք ԱՄՆ-ում ներկայացել են, որպես քաղհալածալ և կեցության իրավունք են ստացել:
Բաբաջանյանի նման ծառայությունները արժեցել են նվազագույնը 10 հազար ԱՄՆ դոլար: Որոշ ժամանակ անց ԱՄՆ Անվտանգության Դաշնային Բյուրոն ընկել է Բաբաջանյանի հետքի վրա: ԱԴԲ-ի ձեռքի տակ եղած փաստերը բավական են եղել, որպեսզի Արման Բաբաջանյանը երկար տարիներով հայտնվեր ԱՄՆ բանտերում, բայց այդ երկրի իշխանությունները որոշում են այլ նպատակով օգտագործել նրան:
Արման Բաբաջանյանը ազատության մեջ մնալու դիմաց համաձայնում է վերադառնալ Հայաստան և այստեղից տեղեկություններ փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայություններին՝ երկրի ներքաղաքական վիճակի մասին: Բաբաջանյանը համաձայնել է նաև այլ առաջադրանքներ իրականացնել, որի շնորհիվ շահել է ԱՄՆ հատուկ ծառայությունների վստահությունը և մեծ ֆինանսավորում ստանալով քաղաքական և լրատվական գործունեություն սկսել ծավալել Հայաստանում, որպեսզի առավել լայն կապեր ձեռք բերի և առավել մեծ ծավալի տեղեկություններ փոխանցի ԱՄՆ հատուկ ծառայություններին»,-գրում է ալիքը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ