Կանխատեսվում է աշխարհի ամենակարևոր ապրանքներից մեկի պակասուրդ
iPress.am- Աշխարհում վերջանում է ամենակարևոր ապրանքներից մեկը՝ ավազը: Այն համարվում է ջրից հետո ամենապահանջված ռեսուրսը, գրում է CNBC- ն: Ավազը հիմնական նյութն է, որն օգտագործվում է ճանապարհների, կամուրջների կառուցման, ինչպես նաև ապակու, սիլիկոնե չիպերի և այլնի արտադրության մեջ: Աշխարհն արդեն կանգնած է դրա պակասուրդի առջև, ինչը կդառնա 21-րդ դարի ամենամեծ մարտահրավերներից մեկը, կանխատեսում են փորձագետները:
«Մենք երբեք չէինք մտածում, որ մեզ մոտ կվերջանա ավազը, բայց որոշ տեղերում դա արդեն տեղի է ունենում», – ասել է ՄԱԿ-ի կլիմայագետ Պասկալ Պեդուցին: Մեկ տոննա ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ է 10 տոննա ավազ: Սա նշանակում է, որ միայն շինարարության համար տարեկան սպառվում է 40-ից 50 միլիարդ տոննա ավազ:
Դրա օգտագործման համաշխարհային տեմպերը, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում եռապատկվել են, գերազանցում են համալրման բնական մակարդակը: Մասնագետները նշում են, որ ավազն «ընկալվում է որպես էժան, մատչելի և անվերջ արտադրանք, բայց դա այդպես չէ»: Բնակչության աճը և քաղաքաշինությունը կարող են էլ ավելի մեծացնել այս ապրանքի պահանջարկը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ