Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Հասարակություն

Կենդանակերպի նշաններ, ում դժվար է սիրել

iPress.am- Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22)

Կենդանակերպի նշանների շարքում ամենաանկախ են։ Գիտեն՝ ինչպես հոգ տանել իրենց մասին, նրանց ուժը հաճախ է վախեցնում շրջապատին։ Շատ դժվար է սիրել Կույսերին, քանի որ նրանք սովոր են ապրել այնպես, ինչպես ցանկանում են։ Մյուսներին թույլ չեն տալիս պայմաններ թելադրել։

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22)

Կարիճներին սիրելը հեշտ չէ, քանի որ չեք կարող միանգամից հասկանալ՝ ինչ են նրանք ուզում հարաբերություններից։ Նրանք իրենց լավ չեն ճանաչում եւ չեն հասկանում՝ ինչ է պետք սպասել հարաբերություններից։ Որպես հետեւանք՝ նրանց հազվադեպ է հաջողվում ինչ-որ ուղղություն գտնել անձնական կյանքի համար։ Դժվար է գոհացնել Կարիճներին․ երբեմն նույնիսկ իրենք չեն հասկանում՝ ինչից կարող են գոհանալ։

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից  դեկտեմբերի 21)

Աղեղնավորի հետ հարաբերությունների խնդիրը հետեւյալն է․ երբեք չեք կարող վստահ լինել, որ մի օր, առավոտյան արթնանալով, Աղեղնավորը չի անհետանա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, քայլեր են անում՝ ենթարկվելով վայրկենական պոռթկմանը։ Չեն սիրում պարտականություններ։ Աղեղնավորներն իսկապես յուրօրինակ մարդու կարիք ունեն․ այդ դեպքում նրանք կկարողանան հավատարիմ լինել։

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական զուսպ են, փակ։ Սովոր են ամեն բան ներսում պահել, այդ պատճառով նրանց համար անկեղծանալը շատ բարդ է։ Ջրհոսներին դուր չի գալիս ցույց տալ թույլ կողմերը, քանի որ հետագայում կարող են խոցելի դառնալ։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20)

Այծեղջյուրների կյանքի փիլիսոփայությունը կարելի է նկարգրել մի բառով՝ գործնականություն։ Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանան, որ հարաբերությունները պրակտիկ կլինեն, որոշակի ջանքեր կգործադրեն։ Բայց եթե Այծեղջյուրները կարծեն, որ հարաբերությունները ոչ մի օգուտ չեն բերի, շատ դժվար կլինի համոզել նրանց։

Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21)

Երկվորյակների թերություններից մեկն այն է, որ նրանք կարող են չափազանց զգացմունքային եւ անվճռական լինել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տուրք են տալիս հույզերին, որոնք երբեմն խանգարոմ են առողջ դատել։ Բնավորութան երկակիության պատճառով Երկվորյակների համար ընտրություն կատարելը դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունները հանգիստ չեն, բայց Երկվորյակները կարողանում են արագ հարմարվել, նրանք լավ զուգընկեր են, հատկապես բարդ պահերին։

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22)

Առյուծների հետ հարաբերություններում մի բան պարզ է․ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետաքրքիր մարդիկ են։ Նրանց հետ երբեք չեք ձանձրանա։ Դա կարող է թե դրական, թե բացասական լինել։ Առյուծին սիրահարվելը ռիսկային է, բայց դեպքերի մեծամասնությունում նրանք լավ զուգընկեր են դառնում։

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19)

Սովոր են հետաքրքիր կյանքի։ Չեն հաշտվում պարզության ու միջակության հետ։ Ցանկանում են հաջողակ լինել, չեն վախենում հանուն դրա քայլեր անել։ Որոշ դեպքերում դա նշանակում է, որ նրանք չափազանց զբաղված են հարաբերությունների համար։ Բայց ի վերջո ժամանակ են գտնում անձնական կյանքի համար։

Ցուլ (ապրիլի 20-ից  մայիսի 21)

Կենդանակերպի նշանների շարքում ամենահավատարիմն են։ Իհարկե, բավական երկար ժամանակ է անհրաժեշտ, մինչեւ Ցուլը ձեզ կթողնի իր կյանք։ Ցուլերը միանգամից չեն անկեղծանում, անկեղծանում են  շատ քչերի առաջ։ Բայց եթե կարողանանք քանդել պատերը, որոնք Ցուլերը կառուցել են իրենց շուրջ, կարող եք վստահ լինել, որ գտել եք ամբողջ կյանքի ուղեկցի, ով նվիրված կլինի ձեզ՝ անկախ դժվարություններից։

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22)

Հաղթող եք, եթե կարողացել եք արժանանալ Կշեռքի համակրանքին։ Հիշեք, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խաղաղասեր են, հարաբերություններում ձգտում են  հավասարակշռության, ներդանշանակության ու կայության։ Երբեք եսասիրաբար չեն վարվում, չեն բորբոքում կրքերը։ Հարաբերությունները վեր են դասում իրենց կարիքներից։

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը շատ հեշտ է, քանի որ Ձկները կարողանում են սիրել։ Նրանք շատ զգացմունքային են, սովոր չեն թաքցնել զգացմունքները։ Երբեք չեն զսպում սերը եւ հրաշալի զուգընկեր են դառնում։

Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22)

Խեցգետինները կենդանակերպի նշանների շարքում ամենահոգատարն են։ Եթե փնտրում եք զուգընկերոջ, ով կկարողանա իսկապես հոգ տանել ձեր մասին, կարող եք հարաբերություններ կառուցել Խեցգետինների հետ։ Նրանք սիրառատ են, բարի ու առատաձեռն։ Դառնում են լավ ծնողներ։

 

Ավելին՝ այստեղ