ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև
iPress.am- Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես ՌԴ Տոմսկ քաղաքի բար-սրճարաններից մեկում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվում ու ծեծի են ենթարկում հայերին։
Տեսանյութ տարածողներից շատերը չեն գրում, որ հարձակումը կատարվել է հայերի նկատմամբ, միայն գրում են, որ ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել բարում ու ծեծել հաճախորդներին։ Այդ ամենը վրդովվեցրել է ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկված հայ տղաներից մեկի քրոջը՝ Տիգրանուհի Մելքոնյանին։
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իմացել են, որ բարի այցելուները հայեր են, դրա համար էլ հարձակվել են նրանց վրա։ 168.am-ի հետ զրույցում Տիգրանուհի Մելքոնյանը պատմեց, որ եղբայրները գնացել են բար՝ ընկերներից մեկի ծննդյան օրը նշելու։
«Երբ եղբայրներս արդեն նստած են լինում, ադրբեջանցիները պահանջում են, որ նրանք դուրս գան բարից, գնան, եղբայրս հարցնում է, թե ինչո՞ւ են իրենց դուրս հանում, դրանից հետո էլ սկսվում է ծեծկռտուքը։ Տեսանյութում պարզ երևում է, որ առաջինն ադրբեջանցին է հարձակվում եղբորս վրա, մի քանի հոգով հարձակվում են մեկ հոգու վրա։ Հորաքրոջս տղայի ծնոտը այդ ծեծի հետևանքով վիրահատել են։
Հիվանդանոցում վիրահատության ժամանակ ոստիկանությունը եկել է, ու պարզվել են ծեծկռտուքի հանգամանքները։ Հարազատ եղբորս այտոսկրն է կոտրվել»,- նշեց Տ. Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիները հետո եկել ու հայերից ներողություն են խնդրել, այս պահին նրանցից մեկը ձերբակալված է։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ