«Այսպես երկար չի կարող շարունակվել. Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաև բանակի վրա». Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առաջիկա շաբաթը վճռական է լինելու մեր Հայրենիքի համար։
4 ամիս շարունակ հայ ազգը պայքարում է դավադիր,թուրքի առջեւ ծնկի եկած հողատուին հեռացնելու համար։
Հրաժարական են պահանջում Եկեղեցին, Բանակը,Նախագահները ,Ակադեմիան,բուհական մտավորականությունը,200-ից ավել համայնքապետեր,ազգային ուժերը։
Կապիտուլյանտը՝ապավինելով թուրք-ադրբեջանական տանդեմի պաշտպանությանը կառչել է իշխանությունից։
Բայց այսպես երկար չի կարող շարունակվել։Առաջիկա օրերին նա կարծում եմ կփորձի մեծացնել ճնշումը նաեւ բանակի վրա։ Ուստի մենք՝ոչ թրքահպատակներս,պարտավոր ենք սատար կանգնել մեր բանակին ու բոլորս առաջիկա օրերին ավելի մեծաքանակ
խմբերով լինել Բաղրամյան պողոտայում։
Պայքարը թեւակոխում է իր վերջնական ու վճռական փուլ, ու չպետք է թույլ տալ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ։
Հակառակ պարագայում պատմությունը մեզ սա չի ների։
Ազգ։ Բանակ։ Հաղթանակ»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան