Ողբերգական դեպք բժշկական կենտրոնում․ նորածին աղջիկը մահացել է
iPress.am- Մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։
Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Եվ դրա մեջ մեղադրում է բժիշկներին։
Ահազանգով մեկնել են Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։
Արթուր Ա․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան