Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Հասարակություն

ԳՇ պետը դեռ շարունակում է պաշտոնավարել․ ՓՊ նախագահ

ԳՇ ՊԵՏԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ

Վարչապետը հայտարարել է, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից (իրականում իրավունքի ուժով համարվում է նախագահի հրամանագիրն ընդունված):

Այս պարագայում առկա է երկու խնդիր:

Զինվորական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված, նախագահի ուժի մեջ մտած հրամանագիրը (եթե այն համարենք վավեր իրավական ակտ) բավարար չէ բարձրաստիճան սպային զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Պետք է հրամանագրին հաջորդի հանձնման-ընդունման գործընթաց, որը պետք է ամփոփվի զինվորական կառավարման մարմնի անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակից հանելու մասին առանձին իրավական ակտով: Միայն այդ պահից կհամարվի զինծառայողի ծառայությունն ավարտված:

Հիշեցնեմ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հանգամանքը: Վերջինս նախագահի հրամանագրով ազատված է պաշտոնից, սակայն առ այսօր իրականացնում է ԳՇ պետի առաջին տեղակալի լիազորությունները, քանի որ հանձնման-ընդունման գործընթացն ավարտված չէ և համապատասխան ցուցակից հանելու մասին իրավական ակտն ընդունված չէ:

ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությամբ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարող է պնդել, որ նախագահի հրամանագիրն առ ոչինչ ակտ է: Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: (Տես՝ «Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 2-րդ և 3-րդ մասերը):

Այս պայմաններում, երբ Հանրապետության նախագահն էլ է արձանագրել Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի հետ հրամանագրի առերևույթ հակասությունը և խուսափել է այդ վեճը իրավասու մարմնին՝ Սահմանադրական դատարանին փոխանցելու իր պարտականության կատարումից, ԳՇ պետը և իր անձնակազմը կարող են նաև վստահելով նախագահի հրապարակային մեկնաբանությանը, պնդել նախագահի հրամանագրի առոչինչ լինելը:

Բոլոր դեպքերում, դեռևս այս պահին, ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել:

Նախագահի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը որևէ կապ չունի վերոհիշյալ խնդրի հետ, քանի որ նախագահը պարտավոր էր ստեղծված իրավիճակում դիմել ՍԴ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Հ.Գ. Իր անվճռականությամբ և անգործունակությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանատու է հետագա ցանկացած բացասական զարգացման համար:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան

 

 

 

Ավելին՝ այստեղ