Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. Թրամփ
Հասարակություն

Սոսիի մայրիկի գրառումը առանց հուզմունքի անհնար է կարդալ…

Շնորհակալություն եմ հայտնում իմ մինուճարիկի` անասելի կոր ստիս պահին իմ կողքին գտնվող բոլոր այն մարդկանց, որոնք ինձ աջակցեցին: Աստված պահապան բոլորին: Գրել է Սոսի Խանդիկյանի մայրը։

Նշենք, որ ավտով թարի հետևանքով մա հացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, լրագրող Սոսի Խանիկյանը: Սոսի Խանիկյանը Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերի հեղինակն է, որը թե պատերազմի օրերին թե հիմա լսում ենք հաճախ` հուզվում ու լ ացում։Մեր սիրելի, մեր բարի Սոսի։

Սոսին՝ Պապիկի մասին։ Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրագույնավարտ Էսթերի ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրականը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համար` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահացավ: Բայց դժբախտությունն այսքանով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խաղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահանար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պապիկիս և շրջապատի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավայրում:

Գաղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմաններում մա հանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մա հվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրակին պատկանող բոլոր տներն ու սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառանգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ց ավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը:Դրանից հետո պապիկիս ձե րբակալում են դաշ նակցականի տղա լինելու մեղադրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առանց գրոշի:

Առհասարակ ճակատագիրը պապիկիս երբեք երես չի տվել, և 1942 -ին նա գերի է ընկնում, որտեղից կարողանում է փախչել` դառնալով պա րտիզան: Սակայն նրա պա տերազմական շրջանի ամենատխուր դրվագը իտալուհուց ծնված երեխան է, ում հետ կապը կորցնում է ընդմիշտ: Պա տերազմից վերադարձած Վասոն ամուսնանում է իրենից 17 տարի փոքր տատիկիս հետ: Հավանաբար հենց այդ տարիքային տարբերություն էր պատճառը, որ նրանք երբեք չեն դառնում ներդաշնակ զույգ և բաժանվում են: Երեխաներին պապիկս պաշտում էր, բայց միևնույնն է մնում էր չհասկացված սեփական ընտանիքում: Իսկ հարազատների ու շրջապատի մասին խոսելն անգամ ավելորդ էր: Պատկերացրեք` վաթսուն-յոթանասուննականների պապիկս խոսում էր կոմունիստների վայրենություններից, Մեսսինգի հրաշագործություններից, կամ պատմում էր Գյուրջևի էզոթերիկայի մասին: Կիսագրագետ շրջապատի համար դա ծիծաղելի էր: Նրա մեծագույն դժբախտությունը այն էր, որ նա մի քանի անգամ, ավելի շատ գիտեր, քանի իրեն շրջապատող մարդիկ, և այդ վիհն այնքան մեծ էր, որ պապիկս օտար լինելուց բացի, հաճախ համարվում էր տարօրինակ:

Բայց դա Վասոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրացնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հայրիկին:Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկանում նա մա հացավ ք աղցկեղից:

Պապիկս կարող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատագիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան: Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, անվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն: Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պապիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ: Մի անգամ տատիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամանակի հասարակությունից:

 

 

Ավելին՝ այստեղ