Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Հասարակություն

Տավուշի դատախազի պաշտոնակատարը դիմել է ՃՈ պետին

Տավուշի մարզի  դատախազությունն ուսումնասիրել է 2020թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2021թ.-ի մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքերի վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները:

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 260 պատահար, որից  48-ի դեպքում 84 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՃԵԿ-ի խախտմամբ 6 պատահարի արդյունքում արձանագրվել է 6 անձի մահվան դեպք: Դեպքերը հիմնականում եղել են արագության գերազանցման և վազանցի կանոնները խախտելու պատճառով:

Փաստական տվյալները վկայում են՝ ավելացել են մգեցված դիմապակի ունեցող, հատուկ ձայնային ազդանշաններով հագեցած և առանց համարանիշների մեքենաներ վարելու դեպքերը:

Դիլիջան ու Իջևան քաղաքներում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելու դեպքերի աճ:

Ավելացել են չնախատեսված վայրերում շրջադարձ կատարելու, փակ փողոց մտնելու, հետիոտնին չզիջելու, կենտրոնական հրապարակների չնախատեսված վայրերում կայանելու, վտանգավոր վազանցներ կատարելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքերը:

Տավուշի դատախազությունն արձանագրել է, որ ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու և հնարավոր պատահարների հավանականությունը ավելի մեծ է Դիլիջանում, որովհետև զբոսաշրջային քաղաքում շատ են ժամանցի և ռեստորանային համալիրները:

Տավուշում ՃՈ աշխատանքային թերությունները շտկելու, ՃԵԿ-ի խախտումները բացառելու և պատահարներին նպաստող գործոնները վերացնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Գոռ Ալոյանը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին:

Շեշտվել է, որ պատահարները բացառելու և նվազեցնելու համար անհրաժեշտ է ճիշտ բաշխել վերակարգերը, ուժեղացնել հսկողությունը երեկոյան ժամերին և հատկապես  այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են պատահարներ լինում: Ընդգծվել է խախտումներ թույլ տվող յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու անթույլատրելիությունը:

Անվտանգ երթևեկություն ապահովելու տեսանկյունից կարևորվել է հանվագործությունների, վարչական իրավախախտումների նախականխման, կանխման , խափանման աշխատանքներում ՃՈ ծառայողների կողմից առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդիրը: