Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Հասարակություն

Տեսանյութ. Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն, համոզված եմ՝ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով. Նիկոլ Փաշինյանը՝ ԶՈՒ հրամկազմին

iPress.am -Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտապության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք:

Խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով.

«Պարոնայք գեներալներ և սպաներ,

Հարգելի գործընկերներ:

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի ունենար մի փոքր այլ միջավայրում և մթնոլորտում: Մենք բառիս բուն իմաստով միասին, նաև մեր պետությունը, մեր ժողովուրդն անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ և սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են և մատուցում են մեր երկրին, այդ թվում՝ այս դահլիճում ներկա բազմաթիվ այրեր:

Ուզում եմ արձանագրել, որ մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն և համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Ուզում եմ նաև արձանագրել հետևյալը. Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Իհարկե, սա նշանակում է, որ նաև մենք պիտի միասին կարողանանք քննարկել, վերլուծել, պատասխանել մի շարք հարցերի և իհարկե միասին ձևավորել Զինված ուժերի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական, առաջին հերթին հիմնված այն բազմափորձ գեներալների, սպաների կարծիքի և տեսանկյունների վրա, ովքեր Զինված ուժեր, բանակ, բանակի կառավարում հասկացությունները գիտեն ոչ միայն որպես տերմիններ, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ջանք, ամենօրյա փորձություն:

Ուզում եմ այստեղ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին՝ իրենց մատուցած ծառայությունների համար: Սրանք ընդամենը խոսքեր չեն, որովհետև հույս ունեմ՝ անընդհատ զգացել եք, որ կառավարությունը և անձամբ ես շատ բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ գործադրվել են հանուն մեր երկրի, այսօրվա և ապագայի:

Տեղյակ եք, որ այսօրվանից իրավունքի ուժով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Ցանկանում եմ պարոն Գասպարյանին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Զինված ուժերում:

Տեղյակ եք նաև, որ Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ: Պարոն Դավթյանը Գլխավոր շտաբը ղեկավարել է 2018-ից 2020 թվականներին և նա բոլորին ծանոթ է իր աշխատանքով, իր անցած ճանապարհով: Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս փորձությունը և այս փորձության արդյունքում Զինված ուժերը, Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը դուրս կգան ուժեղացած:

Ուզում եմ բոլոր ներկաներին խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը որպես Զինված ուժերի գեներալներ, սպաներ, որպես Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք՝ մատուցել եք անկեղծորեն, և էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի ու այդ գնահատանքը երբեք, որևէ հանգամանքում, որևէ պարագայում չի կարող հօդս ցնդել»:

Վարչապետը հավելել է, որ ավելի մանրամասն խոսակցություն կունենան Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման առիթով ակնկալվող հանդիպման ընթացքում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

«Շնորհակալ եմ ուշադրության համար և Աստված մեզ օգնական, մեկս մյուսին օգնական, որպեսզի կարողանանք չկորցնել այն երազանքը, որը բոլորիս և մեզնից յուրաքանչյուրիս կոչել է ծառայության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը