Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Անհավանական աստղագուշակ՝ մարտի 13-ի համար

Խոյ. Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ: Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար: Ցուլ. Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները:

Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին: Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:

Երկվորյակներ. Այսօր դուք շատ զգույշ եք, այդ պատճառով էլ կարողանում եք խուսափել բոլոր գայթակղություններից: Ցանկալի չէ պարտք տալը, հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ճիշտ կլինի ավելորդ ծախսերից խուսափել: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է նոր հրապուրանք, որը հետագայում կարող է բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, ինչը ոչ միայն հաճելի կլինի, այլև ցավ կպատճառի ձեզ: Խեցգետին.

Այսօր հակված եք գերագնահատելու ձեր ուժերն ու հնարավորությունները, ինչը դառնում է անհեթեթ իրավիճակների պատճառ, որոնք կողքից նայողի համար շատ զվարճալի են: Ձեր առջև բազմաթիվ հնարավորություններ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը, սակայն, կառուցողական են և ավարտվում են բոլորի համար շահեկան որոշումների կայացմամբ: Օրը հարմար է սիրելի մարդու հետ լուրջ հարցեր քննարկելու համար:

Առյուծ. Չի բացառվում, որ աշխատավայրում խնդիրներ ունենաք, հնարավոր են լուրջ տարաձայնություններ և կոնֆլիկտներ գործընկերների և ղեկավարության հետ: Միայն ուշադիր առյուծներին կհաջողվի խուսափել ֆինանսական կորուստներից: Ցանկալի չէ ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրագործմանը, խուսափեք այն գործերից, որոնք կապված են երկարատև համագործակցության հետ: Կենսական էներգիան բարձր է, ինքնազգացողությունը լավ կլինի ողջ օրվա ընթացքում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ձեր օգտին է, երեկոյան հնարավոր են նոր ծանոթություններ, բարեկամները կուրախացնեն հաճելի նորություններով:

Կույս. Աշխատավայրում ուշադիր եղեք. այսօր դուք հակված եք սխալներ թույլ տալ անգամ ամենասովորական պարտականություններ կատարելիս: Հնարավոր են բարդություններ շտապ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված: Ստիպված կլինեք համառություն և հնարամտություն դրսևորել, որպեսզի ժամանակին ավարտին հասցնեք գործերը: Օրվա իրադարձությունները նպաստում են ընտանեկան կապերի ամրապնդմանն ու ազգականների հետ հարաբերությունների կարգավորմանը: Կարելի է տան գործերով զբաղվել, վերանորոգում կամ շինարարություն սկսել:

Կշեռք. Օրը հաճելի է, որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր արժանիքն այն կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար, խելամիտ կատակերգությունը և լավ երաժշտությունը դրական Կարիճ. Ամեն ինչ ընթանում է բնական հունով, միայն թե շատ դանդաղ:

Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանային ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործական աշխատանքի համար: Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք սիրախաղի ևհետաքրքիր ծանոթությունների համար, սակայն ձեր կանխազգացումը հուշում է, որ լուրջ բան պետք չէ ակնկալել:

Աղեղնավոր. Հարմար օր է աշխատանքային գործունեություն ծավալելու համար, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Կարելի է որևէ նոր բան ձեռնարկել, սակայն սովորական գործն էլ ձեզ ձանձրանալու առիթ չի տա: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց կողմից աջակցության ցուցաբերում: Դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք: Հարաբերություններում պետք կգա նաև առաջնայինը երկրորդականից զատելու ունակությունը, ինչը կնպաստի ձեր հեղինակության բարձրացմանը:

Այծեղջյուր. Այսօր մի շարք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնք կապված չեն ձեր ընթացիկ ֆինանսական վիճակի բարելավման հետ, սակայն հեռանկարային առումով բավական խոստումնալից են: Նոր հիմքի վրա կարելի է կազմել գործողությունների հետագա ծրագիրը: Հնարավոր են դրական փոփոխություններ ծնողների, ազգականների, ինչպես նաև սիրելի մարդու հետ հարաբերություններում: Այսօր կարող եք փոխըմբռնման նրա հետ, ում հետ ժամանակին մշտական վեճերի մեջ էիք:

Ջրհոս. Այսօր ստիպված կլինեք ձեր սկզբունքներին դեմ գնալ: Հեռացրեք ձեզանից բացասական լիցքերը: Օրը բարենպաստ է նոր գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա: Աշխատավայրում կունենաք փոքրիկ անախորժություն, որի բարեհաջող ավարտը կապված կլինի ձեր իրազեկության աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, որոնք կօգնեն խելամիտ քայլեր անել: Ձկներ. Դուք միանգամից մի քանի նոր առաջարկ կստանաք և դժվար կլինի ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառված չեն համախոհների հետ տարաձայնությունները: Օրը կունենա բարեհաջող ավարտ, գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե լսեք ձեր ներքին ձայնին: Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված, դեռ նոր է սկսվելու: Հնարավոր է հարաբերությունների բարդացում որոշ մարդկանց հետ: