Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել» l
Օգտատերերը, ինչպես միշտ, զվարճալի մեկնաբանություններով են «դիմավորել» Գագիկ Սուրենյանի գրառումը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Հայաստանի մի շարք բնակավայրերում այսօր ձյուն է տեղացել, որոշներում տեղումները չեն էլ դադարել։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում գարնանային Սյունիքն է՝ ձյան հաստ շերտով։
«Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում ձյան շերտի բարձրությունը արդեն 75-80սմ է»,- գրել է Սուրենյանը։
Գագիկ Սուրենյանի գրառումները միշտ «բուռն» մեկնաբանությունների են արժանանում։ Այս անգամ ևս օգտատերերը շտապել են զվարճալի մեկնաբանություններ թողնել։
«Բայց էսիգ անելու բա՞ն էր, որ դու արեցիր մեր գլխին, Սուրենյան ջան»։
«Հեսա թող ճանապարները բացվեն, դուրս ենք գալու, ճանապարհ փակենք, ձեր հրաժարականը պահանջենք։ էս ի՞նչ եք բերել գլխներիս»։
«Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը»։
Մեկ ուրիշն էլ հարց է ուղղել Սուրենյանին՝ այս ձյունը մինչև հուլիս կհալվի, թե ոչ։
Շատերին էլ մտահոգել է շնիկների վիճակը (հանկարծ չմսրեն)։
Նշենք, որ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մարտի 13-17-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան