Հայկ Սարգսյանը կայք է ստեղծում ՊՆ-ի հետ
Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության նախարարության հետ համատեղ ցանկանում ենք ստեղծել կայք, որի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաև պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը:
Կայքում կընդգրկվեն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները։
Կայքի կազմակերպման համար հրավիրում ենք մասնագետների, ովքեր որպես կամավոր կներգրավվեն կայքի պատրաստման աշխատանքային խմբում։ Ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլփոստի միջոցով։
Կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգևներով և այլ տվյալներով:
Կայքն ունենալու է պատմությունների բաժին, որտեղ կտեղադրվեն մարտական ընկերների կողմից ներկայացված պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին։
Կայքը ունենալու է նաև տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք: Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ այլ, այդ թվում՝ ճշգրտող տվյալներ:
Ըստ էության, կայքը հնարավություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը։
Փառք մեր բոլոր հերոս եղբայրներին և քույրերին։
Նկարում կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկն է, մոտավ։
Հայկ Սարգսյան
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան