Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով
Հասարակություն

Օրը բավականին արդյունավետ կլինի. մարտի 16-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս տրամադրվել չափավոր տեմպի, արհեստականորեն չարագացնել դեպքերի ընթացքը: Հնարավոր է չեզոքություն, դանդաղեցված արձագանք, երևակայությունների հակում: Բացառված չէ, որ ձեզանից ժամանակ պահանջվի, որպեսզի միանաք այս կամ այն գործընթացին, ապա դրանից դուրս գալու համար: Շատ գործերի հաջողությունը պայմանավորված կլինի գաղտնամտությամբ և ուրիշների ռեսուրսներից օգտվելու ունակությամբ:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում կողմնորոշվել բացառապես իրենցով: Իրավիճակը կպահանջի հաշվի առնել միջավայրը և գործընկերոջը: Հաջող համագործակցության օգտին այսօր կաշխատի ոչ միայն գործնական հետաքրքրությունների հատումը: Գործողությունների կապակցվածությունը նաև զգացմունքային մակարդակով փոխըմբռնում կապահովի: Եթե ձեր գործունեությունը կապված է սպասարկման ոլորտի հետ, կարևոր է ճիշտ հասկանալ ուրիշների կարիքները:

Երկվորյակ

Երկվորյակներին անհրաժեշտ է տրամադրվել պարտականությունների կատարմանը: Չարժե ցուցադրել ձեր աշխատանքը, հատկապես, եթե այն ավարտված չէ: Օրը հարմար է բուժական գործընթացների, մաքրության համար: Չի խանգարի համբերությունը: Առօրյա աշխատանքը պակաս ձանձրալի կլինի, եթե դրանում ներգրավվեք զգացմունքայնորեն: Տհաճ առաջադրանքին համակերպվելուն և նույնիսկ դրանից հաճույք ստանալուն կօգնի անկեղծ կարեկցանքը:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր հատուկ է պասիվ համառությունը` առանց արտաքին ագրեսիայի նշանների: Եթե արագ արդյունքը բացակայում է, իմաստ ունի փոքր-ինչ սպասել. ջանքերն անպայման պտուղներ կտան: Կարող են ուժգնանալ սեփականատիրության արտահայտումները, ձերը բաց չթողնելու ցանկությունը: Այս կամ այն կերպ գործելու կարևոր պատճառներից մեկը կլինի ապահովված ապագայի գիտակցական կամ անգիտակից ձգտումը:

Առյուծ

Առյուծների մոտ կարող է ուժգնանալ անձնական տարածության, միայնության պահանջը: Հնարավոր է բարձր զգայունակություն ընտանեկան մթնոլորտի նկատմամբ, բացահայտ կամ թաքուն կախվածություն ազգակցական կապերից: Ապրումներին երկար տրվելն այսօր անվտանգ չէ, ավելի լավ է դրական տրամադրվել և խուսափել ճնշող հիշողություններից: Լավ կլինի կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որով խորապես հետաքրքրված եք:

Կույս

Կույսերի համար այս օրը բավականին արդյունավետ կլինի, եթե ժամանակավորապես հրաժարվեն փորձարկումներից և գործեն փորձված եղանակներով: Ընտրելով ճիշտ վարքագիծ` կարելի է չմտահոգվել արդյունքների մասին. դրանք կարող են փոքր-ինչ ուշանալ, սակայն կլինեն հենց այնպիսին, ինչպես սպասում էիք: Կարևոր դերակատարություն կունենա նաև ձեր ինտուիցիան: Հնարավոր է համագործակցություն նախկին գործընկերոջ հետ:

Կշեռք

Կշեռքները կարող են այս օրն ընտրել տհաճ առաջադրանքների կատարման համար: Արդյունավետ կլինի մաքրությունը: Կարելի է երկրորդ կյանք տալ օգտակար հին իրերին: Եթե ծրագրել եք գնումներ, արժե նախապատվությունը տալ տնտեսական թեմատիկային: Համագործակցությունը ցանկալի է կառուցել ընդհանուր գործնական հետաքրքրությունների հարթության վրա. հրատապ գործնական նպատակները կարող են ձեզ ժամանակավորապես միավորել պոտենցիալ թշնամիների հետ:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս չհամեմատել իրենց ուրիշների հետ և հանգիստ կատարել սեփական աշխատանքը: Չարժե որևէ մեկին նախանձել: Եթե ներգրավված եք համագործակցության մեջ, անցանկալի է պարտականությունների ձեր մասը գործընկերոջ ուսերին դնելը: Կարիճների ամուսնական հարաբերությունները զգալիորեն կամրապնդի գործընկերային բիզնեսը և ընդհանուր հետաքրքրությունների պաշտպանությունը:

Աղեղնավոր

Այսօր շատ Աղեղնավորներ ստիպված կլինեն հրաժարվել ազատ կենսակերպից: Հանգամանքները, բիզնեսը կամ առողջական վիճակը կարող են պահանջել ժամանակավոր մեկուսացում, ինչ-որ հրատապ հարցի վրա խորացված աշխատանք: Հավասարապես անցանկալի են ավելորդ շտապողականությունը և լիակատար անգործությունը: Օգտակար զբաղմունքների բացակայությունը կարող է հանգեցնել ծուլության, պասիվության:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ունեն ամեն ինչ բեղմնավոր հանգիստ աշխատանքի համար, սակայն իրադարձությունների համեստ տեմպը կարող է հակել ծուլության, երազկոտության, չափից դուրս զգայունակության: Քրտնաջան աշխատելու փոխարեն կարող եք տրվել հեշտ, ծանոթ և հաճելի ճանապարհով գնալու, ավելի հետաքրքիր և պակաս ծանրաբեռնող գործով զբաղվելու գայթակղությանը: Արդյունքում` անհոգ ապագայի համար ինտենսիվ աշխատանքը շատերը կարող են փոխարինել դրա մասին անպտուղ երազանքներով:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում նախապես իրենց համար սահմաններ գծել և նվաճումների նշաձող հաստատել: Այսօր իրադարձությունների ընթացքի վրա կարող են ազդել բազմաթիվ նրբություններ, դժվար կլինի գործողությունների և արդյունքների վրա լիակատար վերահսկողության սահմանումը: Շատ բան կախված կլինի տնային իրադրությունից և անհրաժեշտով ապահովվածությունից: Կարևոր դեր կխաղա աշխատունակությունը, դիմացկունությունը, սթրեսակայունությունը:

Ձկներ

Ձկների համար օրը հաջող և բեղմնավոր է: Ամենուր կգտնեք հուշումներ, օգնություն: Շատերի համար իդեալական կողմնորոշիչ կլինի սեփական հոտառությունը: Կարող է գերակշռել իրավիճակի ռոմանտիկ, հոգևոր, մոգական, էրոտիկ բաղկացուցչի նկատմամբ հետաքրքրությունը: Գործնական նվաճումները համապատասխան տրամադրվածություն կպահանջեն: Հաջողություն են խոստանում գործնական ուղևորությունները և հանդիպումները