Կապան-Գորիս ավտոճանապարհին ավտոցիստեռն է կողաշրջվել
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 16-ին, ժամը 03:54-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Սմաիլ Մակդի) մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան:
Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան