Լատվիայում հայտնաբերվել է Ուգանդայից կորոնավիրուսի նոր տարբերակը
Ավելի վաղ Ուգանդայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Լատվիայի Լիեպայա քաղաքում: Այս մասին հայտարարել է Լատվիայի կենսաբժշկական հետազոտությունների և կրթության կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Յանիս Կլովինիշը, փոխանցում է Delfi-ն:
Երկու շաբաթ առաջ 192 նմուշներից երեքում հայտնաբերվել է կորոնավիրուսի այս տարբերակը, որը ստացել է A.23.1 անվանումը, այս շաբաթ նոր շտամը հայտնաբերվել է 96 նմուշներից չորսում: Վարակման բոլոր դեպքերը գրանցվել են Լիեպայա քաղաքում, նշել է գիտնականը:
««Ուգանդական» շտամի վերաբերյալ բավարար տվյալներ չկան, բայց այն համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ տարածված է Ուգանդայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում»,-ասել է Կլովինիշն՝ ավելացնելով, որ այդուհանդերձ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ շտամի վտանգը դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան