Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով
Հասարակություն

Նոր մանրամասներ էջմիածնում տեղի ունեցած զինված միջադեպից

Ավելին Այստեղ

 

iPress.am-Այսօր՝ մարտի 16-ին  Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: Հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանները պարզել են , որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում,  Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա  Կարեն Ղազարյանը,  29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի,  27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև  այս պահին  քննությանը դեռևս անհայտ անձանց հետ,  որի ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, իսկ հետո հնչել են կրակոցներ:

ստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել է դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և  4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարաշապտի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ավագ հետաքննիչ  Մանասյանի որոշմամբ  նշանակվել են   դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ինչպես նաև պարզված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մարտի 14-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել էին կրակոցներ։ Նշված դեպքի մասին, չգիտես ինչու, Արմավիրի մարզի «մեծն» ոստիկանապետ, իրեն մարզի թիվ 1 իրավապահ համարող Կարեն Հակոբյանը տեղեկացված չի եղել, իսկ կռվի ժամանակ, որ հնչել են կրակոցներ, դա հաստատում են նաև SHAMSHYAN.com-ի աղբյուրները՝ հայտնելով, որ հնչել է մի քանի կրակոց։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։ Հուսով ենք՝ ոստիկանությունը հետաքննություն կսկսի և կպարզի՝ արդյո՞ք նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, և ովքեր են «Շիշ բռնողն» ու «Պիպոն»։ Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, մեր տեղեկություններով, հանրապետությունում չէ։