Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հասարակություն

Դաժան սպանություն Գյումրիում

 iPress.am-ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին Գյումրիում 35-ամյա տղամարդու սպանության և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության դեպքերի բոլոր հանգամանքները, միջադեպերին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան: 

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությունից ժամեր առաջ՝ 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի 34-ամյա բնակիչն ընկերների հետ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի և նրա ընկերների հետ, որի ժամանակ որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ, բռնություն է գործադրվել վերջիններիս նկատմամբ:

Պարզվել է նաև, որ նույն անձինք, մահակի և քարերի գործադրմամբ, վնասել են նաև կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ արդյունքում խանգարելով մոտակայքում գտնվող քաղաքացիների, հարակից շենքերի բնակիչների հանգիստը, խաթարելով երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Բռնության ենթարկված 23-ամյա երիտասարդը, չհանդուրժելով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, վրեժի շարժառիթով, վիճաբանել է մահակով իրեն ծեծի ենթարկած անձանց հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 35-ամյա համաքաղաքացու որովայնի շրջանին, վնասելով որովայնային աորտան, ինչի արդյունքում վերջինս մահացել է: 

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նույն օրը Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ՝ 34-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների, այդ թվում՝ 35-ամյա տղամարդու մասնակցությամբ:

Մասնավորապես՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 34-ամյա տղամարդն իր երեք ընկերների և ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում, բարոյականության նորմերն արհամարհելու ներքին բավականության զգացումով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման ձգտումով տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և անցորդների, մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` վերջիններիս ներկայությամբ վիճաբանել է այլ համաքաղաքացիների հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ բռնություն է գործադրել նրանցից մեկի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին և մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, 34-ամյա տղամարդը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և լինելով ոչ սթափ վիճակում, 2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրական սյանը: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (2 դրվագ), իսկ վերջինիս երկու ընկերներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:Խուլիգանության դրվագներով, երեք մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Սպանության դրվագով և ինքնությունը դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

1985թ. ծնված տղամարդու նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով, հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս, ինչպես նաև՝ խուլիգանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: