Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը
Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award) մրցանակը:
STP (Straight-Through Processing)-ը մրցանակը շնորհվում է միջազգային վճարային գործարքների ավտոմատացման և մշակման արագություն ապահովելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում Raiffeisen Bank International-ի վստահությունը և շնորհակալ ենք մեր աշխատանքի բարձր գնահատականի համար: Մենք կշարունակենք ամրապնդել Raiffeisen Bank International- ի հետ մեր համագործակցությունը, ինչպես նաև մեր հաճախորդների համար բարձրացնել միջազգային փոխանցուների մատչելիությունը», - նշում է Յունիբանկի թղթակցային հարաբերությունների զարգացման համակարգող Վահագն Ղազինյանը:
Յունիբանկը ձգտում է SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար՝ իրականացնելով ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով: Առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումները կիրականացվեն անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով: Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:
«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է անվճար SWIFT փոխանցումներ: Հաճախորդներին տրամադրվում են անհատական փոխարժեքներ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան