/18+ տեսանյութ/ Ադրբեջանցին ենթադրաբար հայի հետ ընկերություն անելու համար դաժան կերպով սպանել է քրոջը
iPress.amՄերձմոսկվայում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, ով ամուսնացած էր հայի հետ: Ստացված վնասվածքից կինը տեղում մահացել է: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով, հաղորդում է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը:
Դանակահարությունը կազմակերպել է 43-ամյա Մունիր Ա.-ն, ով հարձակվել է իր 40-ամյա քրոջ՝ Լեյլայի վրա: Տեղի բնակիչներից մեկը՝ Անդրեյ Կոլոբինը, պատմել է, որ լսել է, թե ինչպես է տղամարդը բղավել աղջկա վրա, նրան մարմնավաճառ անվանել եւ մեղադրել մուսուլմանական ավանդույթները չպահպանելու մեջ: «Ցավոք, նրա մոտ մարդ չի եղել, երբ նա արդեն դանակահարվել էր: Շտապօգնություն են կանչել, բայց աղջիկն արդեն մահացել էր»,-պատմել է նա:
Մունիրի կատարած հանցանքը ֆիքսել են տեսախցիկները: Կադրերում երեւում է, թե ինչպես է սեւազգեստ տղամարդը մոտենում աղջկան ու սկսել ծեծել նրան, որից հետո նա հանում է դանակն ու սկսում հարվածներ հասցնել: Սպանությունից հետո նա դեն է նետել զենքն ու թաքնվել: Ողբերգության ականատես է եղել պատահական անցորդ դպրոցականը, ով վախից փախել է:
Անաստասիա Կալիմովան, ով անձամբ ծանոթ է Լեյլայի ընտանիքին, թերթին պատմել է, թե որն է եղել սպանության պատճառը. «Նրա ամուսինը շատ խիստ մարդ էր: Եթե Լեյլան անազնիվ լիներ, առաջին հերթին հենց նա կզսպեր նրան: Պատճառն այն է, որ ընկերուհուս ընտանիքը դեմ էր, որ Լեյլան ամուսնան ազգությամբ հայի հետ: Եվ իր հարազատների համար նա «մաքուր» չէր համարվում: Ամուսնու հետ միասին նրանք ապրել են յոթ տարի, երեխաներ ունեն: Այդ ամբողջ ընթացքում որտե՞ղ էր եղբայրը: Սարսափելի է, որ հենց հարազատ եղբայրն է դա արել՝ երեխաներին առանց մոր թողնելով: Երեխաներն արդեն գիտեն, որ մայրիկը չկա: Աստված իմ, այնքան լավ ընտանիք էր»:
Կալիմովայի խոսքով՝ եղբայրը հետեւել է Լեյլային վաղ առավոտյան, երբ կինը երեխաներին դպրոց է ուղարկել: Կալիմովան հավելել է, որ մահացած կինն ուներ երեք երեխա եւ սպասում էր չորրորդին:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան