Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը.Բայդենի սենսացիոն հայտարարությունը զայրացրել է Թուրքիային
Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«ՄԵՆՔ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ՝ ՆՈՒՅՆՆ ԱՆԵԼ ԱՐԴԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ՝ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՎ, ՈՐ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱՅՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»,- ԱՍՎՈՒՄ Է ՆԱՄԱԿՈՒՄ:
Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը:
«ԴՈՒՔ ՃՇՄԱՐԻՏ ԿԵՐՊՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՔ, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ՀԱՐԳԱՆՔՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ԱՅԴ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆՔ ՃԱՆԱՉԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆԸ՝ ԿԱՆԽԵԼՈՒ ԱՊԱԳԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՅՈՒՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ ԷԻՔ ՆԱԽՈՐԴ ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԱՐՎԱԾ ՁԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ «ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐԵՒՈՐ Է ԽՈՍԵԼ ԱՅՍ ՄԱՍԻՆ ՈՒ ՈԳԵԿՈՉԵԼ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ՊԱՀԻ, ԵՐԲ ՄԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ ԱՎԵԼԻ ԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԵՒ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԴԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ, ՔԱՆԻ ՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»: ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԸ ԼՈՒՌ ԵՆ ԵՂԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ: ՄԵՆՔ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՁԵԶ ԿՈՏՐԵԼ ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ»,- ԱՍՎՈՒՄ Է ՆԱՄԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՏՎԱԾՈ
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան