Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հասարակություն

Միանգամից երեք սերունդ մեկ տեսահոլովակում. Արամեի նոր տեսահոլովակը ցնցել է ամբողջ համացանցը(լուսանկարներ)

Երգիչ Արամեն անակնկալ նոր տեսահոլովակի տեսքով ունի իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը պատմել է «Իմ անուշ աղջիկ» կոչվող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասներն ու տրամադրել է բեքսթեյջ լուսանկարներ:

Երգի երաժշտության հեղինակն Օֆելյա Մկրտչյանն է, խոսքերի հեղինակը Դիանա Մարդանյանը: «Նրանք մեծ հայտնիություն չունեցող հեղինակներ են, որոնց հետ պարբերաբար կապի մեջ ենք եղել, առաջարկներ են արել, լսել ենք և շեշտը դրել երկու երգի վրա, որոնք տեսահոլովակ պետք է դառնան: Մեկն այս տեսահոլովակն է, մյուսն էլ շուտով կնկարահանենք: Արամեն սիրում է աշխատել ոչ այնքան հայտնի հեղինակների հետ, նույնիսկ ասում է՝ բաց է զուգերգ ունենալ ցանկացած մեկի հետ, ում անունը հայտնի չէ, բայց տաղանդավոր մարդ է: Արամեն պատրաստ է օգնել նոր հեղինակներին, որովհետև վստահ է՝ իրենց հիշողության մեջ այդ աշխատանքը վառ ձևով տպավորվելու է: Ժամանակին ինչ-որ մեկը մեզ համար էլ է ճանապարհ հարթել, ինչը դրական ձևով տպավորվել է մեր մեջ.,- ասաց Սյոման:

Ըստ նրա՝ երգը պատմում է հոր և դստեր հարսանեկան պարի մասին, հոր խոսքն է ամուսնացնող աղջկան, իսկ հոր դերում Արամեն է: Պրոդյուսերը հայտնեց, որ տեսահոլովակի ռեժիսորն ինքն է, օպերատորն Արտյոմ Աբովյանը, դիզայներն Արամ Նիկոլյանը, պրեմիերան նախատեսում են ապրիլի սկզբին:

«Տեսահոլովակն ունի սյուժետային գիծ: Հայրը պարում է դստեր հետ, շրջապատում ոչ ոք չկա, թեև հարսանիք է: Մթության մեջ հայրն է դստեր հետ, նայում է նրան և տեսնում է ոչ թե հասուն աղջիկ, ով պատրաստվում է ամուսնանալ, այլ նորածին երեխա, հետո 5, 14 տարեկան աղջիկների, ներկայացնում ենք 3 սերունդ: Միտքն իմն է: Երբ երգը կար, երկար մտածում էինք ինչպիսի՞ տեսահոլովակ նկարահանել, որովհետև թեման շատ է եղել, արդեն կան նկարահանված գեղեցիկ տեսահոլովակներ: Այս ամենի մեջ մտածում էի՝ ինչպե՞ս չկրկնվել, տարբերվող աշխատանք անել,- նշեց նա և պատմեց, որ կարելի է ասել՝ տեսահոլովակն իրական փաստերի հիման վրա է նկարահանված,- Ինձ շատ մտերիմ մարդ ամուսնացնում էր իր դստերը և ես իր կողքին տեսնում էի իր ապրումները: Ներկա եղա հարսանիքին, տեսա հոր և դստեր պարն ու հասկացա՝ այդտեղ պար չկա, միայն զգացմունքներ են: Վերջում դժվարությամբ դստեր ձեռքը փոխանցեց փեսային: Ես հասկացա՝ այն էր, ինչ փնտրում էի այդ պահին, նրանք առանձին աշխարհում էին»:

Հարցին, թե Արամեի համար բարդ չէ՞ր ներկայանալ տարիքով ավելի մեծ մարդու կերպարում, Սյոման պատասխանեց. «Քննարկում էինք, որ Արամեն հանդես է գալիս իրենից մեծ մարդու կերպարում, բայց, իրականում, եթե մի փոքր վաղ ամուսնանար, դստերն ամուսնացնելու ժամանակը կլիներ: Զգացմունքային առումով էր բարդ, որովհետև նույնիսկ երգը ձայնագրելիս Արամեն հուզմունքից խեղդվում էր, պատկերացնում էր՝ մի օր իր դստեր հերթն է գալու, ասում էր՝ խենթանում է: Երգի մեջ իր հուզմունքը, ձայնի խզզոցը զգացվում է: Վախենում էի, որ տեսահոլովակում չի կարողանա իրեն զսպել, բայց լրիվ այլ բան տեղի ունեցավ: Տեսահոլովակում Արամեի դուստրը՝ Թամարա Զուռնաչյանը, ով դերասանուհի չէ, այնքան դոմինանտ եղավ, որ իր դոմինանտությունը փոխանցվեց Արամեին: Աղջիկն ապրեց հարս լինելու և հոր հետ պարելու զգացողությունը, Արամեն նույնիսկ փորձում էր աղջկա դեմքից հայացքը փախցնել, որովհետև հուզվում էր»,- պատմեց Սյոման:

Պրոդյուսերն ընդգծեց, որ Թամարայի հետ աշխատելու փորձ նախկինում ունեցել է: «Դրանից հետո նա ասաց՝ փորձնական էր, սա իր դաշտը չէ: Երբ հերոսուհի էի փնտրում, նրա դեմքն անընդհատ աչքերիս առջևում էր: Առաջարկեցի Թամարային, ասաց՝ վստա՞հ եմ, որ կկարողանա խաղալ, պատասխանեցի՝ առավել քան, և ստացվեց,- ասաց Սյոման և հավելեց՝ նկարահանումների ընթացքը հուզառատ է եղել նաև իր համար,- Հուզվել եմ սցենարը գրելիս, նկարահանման հրապարակում և մոնտաժի ժամանակ: Տեսահոլովակն զգացմունքային դաշտում մեծ ասելիք ունի և, կարծում եմ, տղամարդկանց համար է նախատեսված, որովհետև այս ապրումները կհասկանան միայն տղամարդիկ»: