Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը գիտակցում է, որ այլևս ի վիճակի չէ ռեյտինգային քարոզարշավի. Արմեն Եղիազարյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դանիել Իոնիսյա՛ն, երբ ներկայացնում եք, որ այս նոր ընտրական օրենսգիրքը կրիմինալի, փողի և այլ ռեսուրսների դեմ պայքարի համար է փոխվում, Դուք կա՛մ մանիպուլացնում եք, կա՛մ ստում։ Կրիմինալի, փողի և այլ ռեսուրսների դեմ պետք է պայքարել իրավապահ մարմինների միջոցով, այլ ո՛չ թե ընտրական օրենսգրքով։ Ձեր նշած կրիմինալը և փողը այս նոր օրենսգրքի ընդունման դեպքում ևս կարող են աշխատել... Սխալ փաստարկներ եք ներկայացնում։
Իսկ այս նոր օրենսգիրքը սահմանափակելու է մարզային պատգամավորների ներկայացվածությունը, սա մարզերի համաչափ զարգացման դեմ ուղղված նախագիծ է։ Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում։
Այս նախագծով վարչապետը և Դուք (ՀԿ սորոսական հատվածը) ժողովրդին զրկում եք խորհրդարանում իրենց պատգամավորին ունենալու հնարավորությունից...
Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը գիտակցում է, որ այլևս ի վիճակի չէ ռեյտինգային քարոզարշավի, այդ իսկ պատճառով ընտրական օրենսգիրքը հարմարեցնում է իրեն՝ հաշվի չառնելով դրա բացասական հետևանքները։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան