Ի՞նչ պատգամով է Խաչիկ Ասրյանը մասնակցելու ընտրություններին
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող քաղաքական ուժերն աստիճանաբար ուրվագծվում են: Բացի այնպիսի կուսակցություններից, որոնք արդեն մի քանի անգամ մասնակցել են ընտրական գործընթացներին ու, մեծ հաշվով, որևէ դերակատարություն և ազդեցություն չեն ունեցել երկրի զարգացման գործում, այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև այնպիսի ուժեր, որոնք արդեն հանրային կյանքի բազմաթիվ այլ ոլորտներում ապացուցել են իրենց կենսունակությունը: Իսկ քարոզարշավն այդ ուժերի համար հրաշալի հնարավորություն կլինի իրենց նոր ու թարմ գաղափարներն ու ծրագրերը Հայաստանի քաղաքացիներին ներկայացնելու և վստահության քվե ստանալու համար:
Այդպիսի քաղաքական ուժերից է Խաչիկ Ասրյանի առաջնորդած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը: Կուսակցությունը նույնիսկ հայտարարել է, թե ինչ պատգամով է մասնակցելու ընտրություններին՝ «Հավատքո՛վ՝ Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ, Ուժե՛ղ՝ Արդարություն և Օրենք, Միասնակա՛ն՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք»:
Ակնհայտ է, որ Խաչիկ Ասրյանի քարոզչական ողջ արշավը հիմնված է լինելու Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու անհրաժեշտության վրա: Քաղաքական գործիչը առաջնահերթ խնդիր է համարում Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելը, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելը:
Պետք է փաստենք, որ առաջիկա ընտրություններին ազգային արժեքներ դավանող հենքով և գաղափարախոսությամբ կուսակցությունների մասնակցությունը անհրաժեշտ հանգամանք է, քանի որ գործող իշխանությունները հնարավորինն արել են այդ արժեքները ոչնչացնելու համար: Եկեղեցի, Բանակ, հայրենիք ու ամուր ավանդական ընտանիք՝ սրանք այն սյուներն են, որոնք պահում են ազգը, պետականությունը: Հետևաբար, Խաչիկ Ասրյանի համոզմամբ՝ հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում Հայաստանում ձևավորելու է նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն, որն էլ ամենօրյա ռեժիմով, կառուցելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան, որը հենված կլինի թվարկած սյուների վրա:
Կարեն Սիմոնյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան