Վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը. վերջինս տեղում մահացել է
iPress.am-Այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառվարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գևորգ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրիիտեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան