Թուրքիան Հայաստանի սահմանին ռազմական տեխնիկա է կուտակում. ԶԼՄ-ներ
iPress.am-Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների՝ ավելի վաղ այս ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:
Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է:
«Բազմաթիվ վերլուծությունների համաձայն՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի մարզի վրա (սահմանակից է Իրանին) և կտրել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով», նշում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է նաեւ, որ ղարաբաղյան պատերազմն սկսվել է 2020 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների նախօրեին: Ի զարմանս Իրանի` հաջորդ պատերազմը կարող է համընկնել Իրանի ընտրությունների հետ: Այնուամենայնիվ, դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթների ընթացքում:






















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան