ԱրարատԲանկն ավստրիական Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
Հերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին։ Վերջինս շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական և քանակական չափանիշների ապահովման համար: ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:
«Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձևավորվել է փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաև օգտվել աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ Բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը և գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։ Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար», - ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան