«Հայոց Արծիվները» շնորհավորել են Ղրիմի բնակիչներին և պաշտպանել Պուտինին
Eadaily.com-ը գրում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային-քրիստոնյա կուսակցությունը շնորհավորել է Ղրիմի և Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ռուսաստանի հետ վերամիավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթել , որ ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև հասնի կատարելության: Այդ մասին ասված է կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանի տարածած հայտարարության մեջ, որի մասին հայտնել է VERELQ տեղեկատվական-վերլուծական պորտալը:
Ինչպես, մասնավորապես, նշված է «Հայոց Արծիվների» առաջնորդի հայտարարության մեջ` մի քանի օր առաջ «ԱՄՆ անվանմամբ մարդկության համար կործանարար պետության նախագահ» ծերուկ Բայդենը, որը նաև ԼԳԲՏ համայնքի պաշտպանն ու աջակիցն է, իր վախկոտության և անգործունակության պատճառով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին մարդասպան է անվանեց, ինչը պարզապես անընդունելի է:
«Մարդասպանը բոլոր ժամանակների ամերիկյան կառավարություններն են՝ իրենց դոլլարիզացված
նախագահներով և իրենց ռազմական-քաղաքական դաշինքով՝ ՆԱՏՕ-ով, որի նպատակն է ոչնչացնել անկախ ազգերն ու ինքնիշխան պետությունները: Այդ ԱՄՆ-ն է, որը տասնամյակներ շարունակ մղում է
անդառնալի պատերազմներ, կազմակերպում է գունավոր հեղափոխություններ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, որի արդյունքում հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում», - նշել է Խաչիկ Ասրյանը հարց
տալով. «Ուրեմն ո՞վ է իսկական մարդասպանը»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդը Պուտինի հասցեին ասված խոսքերի համար կոչ է արել ամերիկայի նախագահին պատասխան տալ:
Tsargrad.tv-ն գրում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը կտրուկ է արձագանքել ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը, որը ոչ բարեհունչ է խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին: Ըստ Ասրյանի, ԱՄՆ-ը պատասխանատու է աշխարհի շատ տարածքներում տիրող քաոսի համար, նա նկատվել է ԴԱԻՇ-ին (ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) և այլ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու գործում: Այդ կապակցությամբ «Հայոց Արծիվներ» կուսակցության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի վերաբերյալ Բայդենի հայտարարությունը համարել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ սեփական պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու փորձ:
Մասնավորապես, Ղարաբաղում կռվող կամավորների ջոկատի հրամանատարն ասել է, որ ԱՄՆ-ի առաջնորդների մի ամբողջ խումբ է պատասխանատու Նագասակիի, Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունների հազարավոր անմեղ զոհերի, Իրաքի և Լիբիայի առաջնորդների առանց դատի լինչի դատաստանի ենթարկելու համար:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան