Ով կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում մի կողմից անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։
Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռ․ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։
Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են՝ կգնան միայնակ, բայց ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին, հատկապես նրանք, որոնք վերջին ընտրություններից հետո դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանից։
Անորոշ է նաեւ այն հարցը, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խրամատը չի լքում, բայց չի էլ հավակնում ակտիվ դերակատարման, ասենք՝ ցուցակի առաջին համարը լինելուն, եթե, իհարկե, վերջին պահին մտքափոխ չլինի։ Այս առումով ՀՀԿ-ն բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ ում գրեն ցուցակի սկզբում, ով է վարչապետի իրենց թեկնածուն։
ԱՄՆ-ում ուսման մեկնած Վիգեն Սարգսյանը բացակայել է երկրից եւ չի կարող մասնակցել այս ընտրություններին, Արփինե Հովհաննիսյանը սառեցրել է անդամությունը, եւ, ասում են, չի բացառվում՝ Քոչարյանի ցուցակով գնա, Արմեն Աշոտյանի հանդեպ նեգատիվը շատ է։ Մի խոսքով՝ քննարկում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան