ԼՀԿ-ականները գրոհի են անցել
ԼՀԿ-ական պատգամավորները, մեկը մյուսի ետևից, գրառումներ են անում՝ պատասխանելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, որը վերաբերում Էդմոն Մարուքյանին: Անի Սամսոնյանից հետո նման գրառում արել է նաև պատգամավոր Արմեն Եղիազարյանը.
«Հրանտ Բագրատյան, Դուք սովորական ստախոս եք։
Ուրեմն լսե՛ք ինձ, ես Էդմոն Մարուքյանին ճանաչում եմ ավելի քան 23 տարի, իր հետ շփվել և ընկերություն եմ արել դեռևս ուսանողական տարիներից, նույնիսկ ճանաչում եմ իր համակուրսեցիներին, այնպես որ Ձեր հիվանդ երևակայությանը վե՛րջ տվեք։
Հ.Գ. Խորհրդի կարգով հորդորում եմ Ձեզ, Ձեր քաղաքական վախճանից հետո մնացած այն մի քանի դրվագները մի՛ ոչնչացրեք, թողե՛ք որ մարդիկ Ձեր քաղաքական մահվանից հետո գոնե մի երկու հիշելու բան ունենան...»,-գրել է նա:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան