Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել... Հասրաթյան
Ուղիղ 6 ամիս առաջ սկսվեց պատերազմը, որից 44 օր հետո, կրելով մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, հայկական կողմը պարտադրված գնաց ամենանվաստացուցիչ պայմաններով մարտական գործողությունների դադարեցման... Գնաց, հավատալով «խաղաղությանը»:
Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ հակառակորդ կողմը ոչ միայն պատրաստ չէ դրան, այլև համոզված լինելով, որ դիմացը կանգնած է իրականությունից անտեղյալ և ազգային շահերին անհաղորդ ինչ-որ մի բանակցող- պատահականություն, շարունակեց գնալ ավելի հեռուն՝ մկրատելով արդեն բուն Հայաստանի սահմանները, ռազմագերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, բռնազավթված տարածքներում հիմնահատակ ոչնչացնելով այն ամեն հոգևորն ու նյութականը, ինչ որ հայկական է...
Իսկ հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն...
Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել...
Մինչդեռ հային «առաջնորդող» պատահականությունն ու իր խմբակը տակավին «հավատավոր» յուրայիններին շարունակում են կերակրել սահմանները բացելու և «հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» մասին երևակայական խոստումներով...
Խաղաղությունը յուրաքանչյուր մտածող մարդու անօտարելի ցանկությունն է, բայց այն իրականություն է դառնում, եթե դու պատրաստ են այն պաշտպանելու...
Սենոր Հասրաթյան




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան