Ստեփանակերտում քաղաքացիներ են հոսպիտալացվել
Մարտի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Լ. Հուրունց փողոցի բնակիչներ` 1987 թ. ծնված Ա. Մ.-ն և 1986 թ. ծնված Լ. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Շմոլ գազից թունավորման հաջորդ դեպք գրանցվել է գիշերը: Ժամը 01:30-ին շմոլ գազի թունավորումով Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Խուդյակով փողոցի բնակիչներ` 1966 թ. ծնված Գ. Մ.-ն և 1993 թ. ծնված Դ. Բ.-ն։ Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստաացել են մարտի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, լոգասենյակում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգումներով զբաղվում է ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա Սողոմոնյան