Մենովազին. Էժան, Բայց Անգին Միջոց. Գանձ, Որի Մասին Քչերը Գիտեն
Այս դեղամիջոցը մատչելի է, վաճառվում է ցանկացած դեղատանը ու գերազանց օգնում է շատ հիվանդությունների պարագայում: «Մենովազինի» բաղադրությունը հետևյալն է`
• Մենթոլ – 2.5 գրամ
• Նովոկաին- 1.0 գրամ
• Անեսթեզին -1.0 գրամ
• Սպիրտ – 70 գրամ
«Մենովազին» կարելի է օգտագործել ստորև բերված խնդիրների դեպքում`
1. Ռադիկուլիտ: Քսել պարանոցի ծոծրակային հատվածին ու մարմնի` նստանյարդի երկայնքով մեկ, ինչպես նաև ողնաշարին: Սա էականորեն կթեթևացնի վիճակը:
2. Աղերի կուտակում: Հոդերի աղերի կուտակումը կարելի է ամբողջությամբ բուժել` ցավող հատվածներին երկար ժամանակ «Մենովազին» քսելով:

3. Սրտի ցավեր: Դեպի ուսագոտու հատված գնացող սրտի ցավերի, գլխացավի, ատամնացավի դեպքում «Մենովազինի» բաղադրությամբ պետք է մերսել ականջի շրջակայքը օրական 2 անգամ:
4. Ոտքերի հետ կապված խնդիրներ: Այն տարիներին, երբ ոտքերդ քեզ արդեն բոլորովին չեն ենթարկվում, պետք է ոտնաթաթերին և ծնկափոսերին «Մենովազին» քսել օրական մեկ անգամ: Արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:
5. Ականջացավ: Օգնում է ականջացավի ու ականջների բորբոքման դեպքում: Բամբակը թրջել «Մենովազինի» մեջ ու դնել ականջին 15-20 րոպե:
6. Պզուկներ: Դեմքի պզուկները վերացնելու համար պետք է «Մենովազինով» միկրոթրջոցներ անել: Բամբակը թրջել ու դնել պզուկի վրա` մատով որոշ ժամանակ սեղմելով այն, ասես տաքացնելով:
7. Գլխացավ: Գլխացավի դեպքում «Մենովազինը» պետք է քսել ճակատին ու քունքերին:
8. Թութք: Առավոտյան լվացվեք, ցուցամատի վրա բինտ փաթաթեք, այն թրջեք «Մենովազինի» մեջ, մատը մտցրեք հետանցքը ու արագ պտտեք այն ուղիղ աղիի մեջ: Շատ ցավոտ պրոցեդուրա է, սակայն պետք է դիմանալ: Ամենօրյա այդպիսի 5 պրոցեդուրաներից հետո թութքը հավիտյան կանհետանա:
9. Կրծքագեղձի խնդիրներ: Շատ օգտակար է կանանց համար: Հենց որ կրծքագեղձում ինչ-որ ցավ կզգաք կամ ծակոց, անմիջապես այս դեղամիջոցը քսեք ցավող տեղերին: Ցավն արագ կանցնի, բորբոքումն էլ` հետը: Չկիրառել ուռուցքների դեպքում:
10. Հազով ուղեկցված մրսածություն: Այս դեպքում «Մենովազինով» պետք է տրորել մեջքն ու կրծքավանդակը, ինչից հետո անմիջապես փաթաթվեք տաք ծածկոցով կամ բրդյա սվիտեր հագեք ու պառկեք անկողնում: 2-3 պրոցեդուրայից հետո կարելի է ազատվել հազից:
11. Անգինա: Եթե ձեզ մոտ անգինա է սկսվում, ապա, բացի բժշկի կողմից նշանակված դեղերից, կոկորդի հատվածին «Մենովազին» քսեք ու նույնպես ծածկեք:
12. Հարբուխ: Հարբուխի դեպքում բավական է շնչել «Մենովազինի» լուծույթը` նախ՝ փակելով մեկ քթանցքը, ապա՝ մյուսը:
13. Հերպես շուրթերի վրա: «Մենովազինի» լուծույթի մեջ թրջած բամբակը դնել հիվանդ հատվածի վրա: Կարելի է նաև այդ հատվածին «Մենովազինի» քսուք քսել:
14. Երակների վարիկոզ լայնացում: Այս հիվանդության դեպքում «Մենովազինի» կիրառությունը հանում է ոտքերի ցավի ու ծանրության զգացողությունը, նվազեցնում է այտուցվածությունը: Թեթև շրջանաձև շարժումներով «Մենովազինի» լուծույթը պետք է քսել ոտնաթաթերին ու բարձրանալ վեր:
15. Անքնություն: Եթե դուք տառապում եք անքնությամբ, բավական է բամբակը թրջել «Մենովազինի» սպիրտային լուծույթի մեջ ու դրանով տրորել վիզը` սկսած ծոծրակային հատվածից, ականջից ականջ: Դուք շատ արագ կկարողանաք քնել՝ առանց որևէ տեսակի քնաբեր օգտագործելու:
16. Հայմորիտ: «Մենովազինն» օգտագործում են հայմորիտի դեպքում՝ ցավի նշաններից ու այտուցվածությունից ազատվելու համար: Բուն հիվանդության հարուցչի` վարակի վրա դեղամիջոցը չի ազդում: Նախնական նշանները` այտուցն ու ցավը, հանելու համար անհրաժեշտ է այս լուծույթի մի փոքր քանակություն քսել հայմորյան խոռոչների շրջանում ու թեթևակի մերսել դրանք:
Այս դեղամիջոցի գործողությունն ուժեղացնելու համար հայմորյան խոռոչի հատվածը ծածկում են բամբակյա կտորով: Կարելի է օգտագործել նաև մի քանի տակ ծալած թանզիֆ: Էֆեկտն ուժեղացնելու համար շատերն այս լուծույթը քսում են ճակատին ու քունքերին:
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմյուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)