ՖՈՏՈ. Արարատի մարզում կրակոցներ են արձակել «ԲԻԳ» սուպերմարկետի ուղղությամբ
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարտի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի քաղաքացի մարտի 19-ին Գեղանիստ գյուղի 28 փողոցի 1/1 հասցեում գտնվող «ԲԻԳ» սուպերմարկետի դիմային 2 ապակիները կրակոցով կոտրել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքում հայտնաբերել և ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին, այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Խաչատրյանը: Պարզվել է, որ որ մարտի 19-ին ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Ա. Սարգսյանն ու Ս. Խաչատրյանը եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով և Գեղանիստ գյուղում գործող սուպերմարկետի մոտ Ս. Խաչատրյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել սուպերմարկետի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:





















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ