«Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին»
iPress.am- Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թուրքիայից ազդակներ եմ ստանում, որ ապրիլի 24-ին թուրքական իշխանությունը դիվանագիտական «ձիու քայլ» է անելու՝ վերջնականապես կոտրելու հայկական ազգային իմունիտետը և գրավելու Հայաստանը առանց զենքի։
Էրդողանը ցավակցություն կհայտնի «Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների (ցեղասպանության) երկու կողմի զոհերի» համար և կառաջարկի նոր էջ բացել երկու պետությունների հարաբերությունների համար։
Էրդողանը պատրաստակամություն կհայտնի բացել Հայաստանի հետ սահմանները, վերագործարկել ճանապարհները և երկաթուղիները, սկսել առևտուրը և համատեղ տնտեսական խոշոր ծրագրեր։
Սա այն համեղ պատառն է, որի մեջ դրված թույնը կսպանի հայկական պետականությունը։
Ապրիլի 20-30-ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որ հունիսի 20-ին կազմակերպվեն արտահերթ ընտրությունները, բայց երբ Էրդողանը անի այդպիսի հաշտության առաջարկ, ՀՀ վարչապետը անպայման կօգտագործի առիթը և կդիմի ժողովրդին՝ նոր, լավ կյանք սկսելու և ընտրությունները չեղարկելու հարցով, ինչին մեծ թվով մարդիկ կպատասխանեն ԱՅՈՈՈՈ՝ առանց հասկանալու, որ «այո» ասում են իրենց ու իրենց զավակների մահվանը։
Պատրաստ լինենք այսպիսի սցենարին։ Մենք՝ «անուղեղ հայրենասերներս», պարտավոր ենք ամեն ինչ անել, որ ձախողենք թուրքական կողմի այդ ծրագիրը։
Հայաստանի ճակատագիրը չեն կարող տնօրինել մի խումբ արկածախնդիր «անհայրենիք տականքներ»։
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)