Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն Այսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետո Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է
Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱպրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՄոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնքՀայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոՀայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը`ՀՀ-ն. Ալեն ՍիմոնյանԱԷՄԳ-ն իր «խորը մտահոգությունն» է հայտնել Բուշերի միջուկային օբյեկտի վրա հարձակման կապակցությամբԻրանը թույլատրել է որոշակի նավերի անցնել Հորմուզի նեղուցովՄԻՊ-ն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևԵթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի կողմից Հայաստանի հետ վերջնագրերով խոսելու մասին հարցինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում
Հասարակություն

Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին։ Տնտեսագետը կարևորել է այն փաստը, թե ում կողմից են կազմակերպվելու այդ ընտրությունները․ «Մեր պետությունը գտնվում է հոգեվարքի մեջ և շատ դեպքերում հոգեվարքի մեջ գտնվելու ժամանակ արհեստական շնչառություն է անհրաժեշտ լինում մինչև որ բուն բժշկական միջամտությունները իրականացնեն։ Արտահերթ ընտրությունները դեռևս շատ քիչ են, որովհետև կախված է նրանից թե արտահերթ ընտրությունները ովքեր են կազմակերպելու, ներկա իշխանությունները թե ժամանակավոր իշխանություն է ձևավորվելու։ Շատ էական է, թե ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները և եթե ներկաները շարունակեն պաշտոնավարել ապա երկրում ստեղծված խնդիրները ոչ միայն շարունակվելու են մնալ այլ ամեն ինչ իրականում ավելի վատ է լինելու։ Եթե նրանք ևս մեկ անգամ լեգիտիմություն ստատան, ապա դրանով ձևակերպվելու է մեր ազգային նպատակները։ Այսինքն եթե գերակշիռ մեծամասնությունը ընտրում է ներկայիս կառավարությանը ստացվում է, որ մենք հասարակության մեջ չունենք ձևակերպած ազգային նպատակ։ Իրենց համար կարևոր է, որ գործող իշխանությունը մնա, հանկարծ չփոխվի, բայց ոչինչ որ սահմանները մաս-մաս մենք կտրամադրենք թշնամիներին, ոչինչ, որ տնտեսությունը անկում կապրի, մեր գիտությունը, կրթության համակարգը ընդհանրապես կվերանա, առողջապահություն չենք ունենա։ Մենք լեգիտիմացնում ենք այդ մտածելակերպը և դուրս է գալիս, որ ռացիոնալ մտածող մարդիկ թողնելու են երկիրը և արտագաղթելու են։ Եվ հետագայում հույս ունենալ, որ կվերականգնվի գիտությունը, տնտեսությունը արդեն կարծում եմ ճիշտ չի լինի»։

Նաիրի Սարգսյանը ներկայացրել է, թե նոր իշխանություններին ինչ սկզբունքով պետք է ընտրել և գլխավոր ծրագրերը որոնք պետք է լինեն։ Ըստ նրա շատ կարևոր է, որ նոր իշխանությունը ձևակերպի իր ազգային նպատակը, և կներկայացնի կոնկրետ ծրագրեր.

«Այսօր ձևավորվել է շատ բարդ իրավիճակ և ես այս պահին ընդդիմության մեջ էլ որևէ մեկին դեռ չեմ տեսնում, որ կարող է գալ իշխանության քանի որ նախ և առաջ չեմ տեսնում բովանդակային փոխհարաբերություններ, հիմա իշխանություն, ընդդիմություն դեբատը իջել է պլինդուզից ցածր մակարդակի՝ անձերին են վիրավորում, չգիտեմ ինչ են անում և որևէ մեկը գործուն ծրագիր դեռևս չի ներկայացրել, բայց կարծում եմ, նոր ուժը ձևավորվելու ժամանակ երբ որ կձևակերպվի նախ առաջինը՝ ազգային նպատակը, դրա հիման վրա կպատասխանի հետևյալ հարցերին թե ինչ է ցանկանում ՀՀ բնակիչը իշխանությունից, ինչ եմ ես ակնկալում իմ բնակչությունից և այս ամենը կստանա փաստաթղթի տեսք՝ նպատակները կձևակերպվեն, նպատակին հասնելու ճանապարհները կընդգծվեն, այդ ժամանակ մենք կարող ենք պետության վերականգման հույս ունենալ, որովհետև հատկապես ներկայում գործող ընտրական օրենսգրքով ևս մեկ անգամ ընտրություն կազմակերպելը ի սկզբանե ասեմ, որ մենք դատապարտված ենք ձախողման։ Եվ եթե նոր իշխանությունները գան այդ իմ ասած հարցադրումները չիրականացրած և նպատակները չարդարացրած դուրս է գալու, որ նոր ձևավորված իշխանությունն ունենալու է վստահության ձևավորման խնդիր՝ վստահություն ներդրողների, գործող բիզնեսների, բնակչության աչքի առաջ, իսկ դրանք ժամանակ են պահանջում, իսկ մենք այլևս կորցնելու ժամանակ չունենք։ Չինացիները մի ասացվածք ունեն, որ լավագույն ծառ տնկելու ժամանակը քսան տարի առաջ էր, հաջորդ լավագույնը՝ այսօր է։ Մենք այսօր թողած մեր ծառ տնկելու առաքելությունը, մեզ համար առաջնային գործը թողած զբաղված ենք չգիտեմ ինչով։ Կառավարության հեռանալը այլընտրանք չունի և նրանք անհապաղ պետք է հեռանան»։

Տնտեսագետը նախ նշեց, թե որն է մեր առաջնային խնդիրը․ «Նոր ձևավորվող ուժեր չենք տեսնում, որովհետև մենք չենք ձևակերպում առաջնային և երկրորդային խնդիրներն, առաջնային խնդիրը կառավարության հեռացումն է։ Պատկերացրեք մենք նստում ենք տրանսպորտ և գիտենք որ վարորդը ոչ սթափ վիճակում է և վարորդը մեքենան վարել չի կարողանում, հստակ երևում է, որ մեզ դեպի անդունդն է տանում, մեքենայի մեջ գտնվում է մարդ, ով ասում է, որ ինքը կարող է մեքենայի ղեկը թեքել և մեքենան թեքել այլ կողմ, իսկ մենք ասում ենք, որ մենք իրեն չենք վստահում և պետք է վարորդը շարունակի վարել իր մեքենան։ Իրականում մենք արդեն անդունդն ենք հասել և ժամերի, օրերի կամ ամիսկերի հարց է պետության գոյությունը և մեծ պայթյունը։ Դրա համար առաջնային հարցը նախ վարորդին հեռացնելն է։ Իսկ հետո գուցե և հնարավոր է չկարողանանք մեկ տարվա մեջ գտնել նոր իշխանությանը, այդ դեպքում պետք է ժամանակավոր իշխանութանը հանրային ճնշումների տակ ստիպենք, որ իրականացնեն գործուն ծրագրերը որոնք որ մասնագիտական հանրության կողմից հիմնավորված կդրվի իրենց սեղանին։ Միայն այդ դեպքում կարող ենք ունենալ հույս, որ նրանք կիրականացնեն որոշակի գործողություններ։ Ներկա կառավարությանը բազմիցս ծրագրեր ենք ներկայացրել, բայց նրանց կողմից ընդհանրապես պատասխան չկա։ Նրանք կամ չեն բարեհաճել կարդալ, կամ էլ կարդացել են բայց չեն հասկացել թե ինչ է գրված այնտեղ և ինչ պետք է անեն»։