Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի
Հասարակություն

«Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, կարծես, հեքիաթ լիներ»․ Հասմիկ Խոջյանի նշանդրեքը 26-ամյակին, անակնկալները և դժվարությամբ ընտրած զգեստը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը երեկ նշանվել է։ Նա նշանդրեքի խնջույքը կազմակերպել էր իր 26–ամյակի օրը։ Արարողության մանրամասներն ու լուսանկարները Հասմիկն առաջինը վստահել է Tert.am Life–ին և ասել, որ օրն իր համար առանձնահատուկ էր։

Օրվա ընթացքը դերասանուհին նախապես ծրագրել էր, սակայն հուզմունքը չի շրջանցել նրան։

«Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, կարծես, երազ կամ հեքիաթ լիներ։ Ուզում եմ նորից լինի այս ամենը, հաճույքով մի անգամ էլ կգնայի այս ծննդիս»,– ժպիտով ասաց դերասանուհին, ապա հավելեց, որ օրվա ընթացքում նաև անակնկալներ են եղել։ –Նշանածս ինձ անակնկալ մատուցեց, քանի որ արդեն շնորհավորել էր ծնունդս, մատուցել նվերը, կրկնակի անակնկալի չէի սպասում։ Չեմ ուզում մանրամասնել՝ ինչ էր արել, ամենակարևորն այդ վերաբերմունքն է։ Կարող էր սահմանափակվել մինչև այդ արածով, բայց ոչ։ Շատ սիրուն էր ամեն ինչ։ Զարմացած էի»։

Հասմիկը պատմեց, որ անակնկալներ եղել են նաև պարային համարների տեսքով․ «Տորթի կտրման ժամանակ էլ հետաքրքիր պար եղավ, հեքիաթային սիրուն էր ամեն ինչ։  Ամեն բան իդեալական անցավ։ Չկա որևէ բան, որը կուզեի այլ կերպ եղած լիներ»։

Զգեստի ընտրությունը դերասանուհին բավականին բարդ է արելԼ «Ընտրությունը շատ դժվար ստացվեց։ Սկզբում գույնը չէի կարողանում ընտրել, հետո՝ ձևը․ ունենում ես շատ տարբերակներ, բայց մտածում ես, գուցե, չսազի։ Զգեստի այլ տարբերակ էլ ունեի, սակայն որոշեցի, որ չեմ ուզում հագնել»,– ասաց նա ու հավելեց, որ սիրելիի համար զգեստի ընտրությունը անակնկալ  եղել։ Առաջին անգամ իրեն այդ կերպարով տեսել է արարողության օրը։

Հասմիկը պատմեց, որ մինչև այս սիրելիի կողմից անակնկալ մատանի չի ստացել, ինչպես լինում է շատ զույգերի դեպքում, իրենք ի սկզբանե որոշել էին, որ այդ ամենակարևոր պահին ներկա կլինեն իրենց ամենահարազատ մարդիկ։

Զույգի հյուրերի թվում են եղել դերասաններ Նորայր Եղյանը, էմմա Շաբոյանը։ Հասմիկը նշեց, որ հյուրերի թվում եղել են միայն ամենօրյա ընկերները։ «Ներկա են եղել մանկությունից, դպրոցական տարիներից եկած ընկերներս, կուսրընկերներս, որոնց հետ պարզապես համակուրսեցի չենք եղել, 9 տարի ամեն օրվա ընկերներ ենք եղել։ Բարեկամական խնջույք էր, ընկերներից ներկա էին այն մարդիկ, ովքեր շատ հին են։ Հույս ունեմ՝ նեղացողներ չեն եղել։ Բացի այդ, առջևում հարսանիք կա, ու ժամանակ ավելի մեծ խնջույք է կազմակերպվում»։

Նշանադրության տրամաբանական հաջորդ քայլը հարսանիքն է, սակայն այն առայժմ ծրագրված չէ։

Հասմիկն ու սիրելին միասին են մոտ երկու տարի։ Դերասանուհին սիրելիի հետ լուսանկարներ չի հրապարակում, ասում է՝ դա նրա որոշումն է, ինչին հարգանքով է մոտենում։

«Ես հարգում եմ իր որոշումը, նա չի սիրում հանրային կյանք, այդ տեսակը չէ։ Ինքն էլ իմ տեսակն է հարգում, հասկանում է, որ ես սիրում եմ այդ ամենը։ Հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխըմբռնման և փոխզիջման վրա, որպեսզի կայուն լինեն։ Պետք է իրար ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք, այլապես երջանկությունը խաղաղ ֆոնի վրա չի լինի»,– ասաց նա։

Միաժամանակ Հասմիկը նկատեց, որ սիրելին դեմ չէ իր կարիերային։ «Երբ սիրում ես մարդուն, չես կարող դեմ լինել այն ամենին, ինչն ինքն է սիրում։ Իհարկե, իր՝ իմ կյանքում հայտնվելուց հետո շատ բան է փոխվել։ Յուրաքանչյուր մարդ կյանքի նոր փուլում փոփոխություններ է ունենում, և դա նորմալ է։ Հարցն այն չէ, որ դու կամ տեսակդ եք փոխվում, պարզապես սկսում ես հաշվի առնել, որ մենակ չես։ Պետք է հաշվի առնես կողակցիդ կարծիքը, հարգես այն։ Ես շատ հաշտ եմ այս ամենի հետ։ Չկա մի բան, որը չեմ անում ու նեղվում եմ։ Ես ինձ շատ լավ եմ զգում հիմա»։

 

Ավելին՝ այստեղ