Մեկնարկել է «Միսս Հայաստան 2021»-ի հայտագրման փուլը․ ինչ չափանիշների պետք է համապատասխանեն մասնակիցները
Հայաստանում հունիս ամսին նախատեսվում է անցկացնել «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հայտագրման փուլն արդեն իսկ մեկնարկել է: Մասնակցության հայտը կարելի է լրացնել մրցույթի պաշտոնական կայքում։ Սա այն մրցույթն է, որի շրջանակում «Միսս Հայաստան» են դարձել մի շարք հայտնի գեղեցկուհիներ` Անգելինա Բաբաջանյանը, Իրինա և Լուսինե Թովմասյան քույրերը, Գոհար Հարությունյանը, նաև` Հայկուհի Մաթևոսյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Միսս Հայաստան-2021» ազգային գեղեցկության մրցույթի փոխնախագահ, մոդել Աննա Դեմիրխանյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգն ու այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն մասնակիցները. «Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 17-27 տարեկան, 1․68 սմ-ից բարձր հասակ ունեցող, չամուսնացած և երեխա չունեցող, պլաստիկ վիրահատական միջամտությունների չդիմած ՀՀ քաղաքացիները: Արդեն ունենք մոտ 500 դիմորդ, որոնցից 400-ն անցել է քասթինգը, սակայն եզրափակիչ ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի վերջին, որի ժամանակ կընտրվեն 26 լավագույն աղջիկները։ Իսկ հունիս ամսին տեղի կունենա գալա մրցույթը, որի ժամանակ հայտնի կդառնա հաղթողի անունը»,- ասաց մրցույթի փոխնախագահը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր աղջիկ ներկայանա հայուհու կերպարանքով։

Նա նշեց, որ այս տարվա մրցույթն իր կազմակերպչական աշխատանքով և նախապատրաստական ընթացքով տարբերվում է նախորդ տարիների մրցույթներից․ «Աղջիկների համար նախապատրաստական-ուսուցողական հատուկ ծրագիր է պատրաստվում։ Նրանք մեկ ամիս ապրելու են միասին, նրանց հետ աշխատելու են տարբեր ոլորտների լավագույն մասնագետները՝ հոգեբան, ոճաբան, էթիկետի մասնագետ և այլն, նրանք մասնակցելու են նաև մշակութային բարեգործական ծրագրերի։ Մեր նպատակն է, որպեսզի մրցույթից հետո աղջիկներն ունենան կրթական մակարդակի աճ, որպեսզի պատշաճ կերպով ներկայանան հանրությանը։ Մրցույթին մասնակցելու համար միայն արտաքին գեղեցկություն ունենալը բավական չէ, պետք է ունենալ նաև հարուստ ներաշխարհ և լինել ներկայանալի»,- ասաց Դեմիրխանյանը՝ նշելով, որ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մրցույթն անցնի բարձր մակարդակով:
Աննա Դեմիրխանյանի խոսքով՝ հաղթող աղջիկն ունենալու է հստակ ծրագիր մեկ տարվա համար, ըստ որի՝ ծառայելու է հայրենիքին՝ իր երկիրը ներկայացնելով միջազգային մրցույթներին։
«Մեր նպատակներն են՝ բարձրացնել Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթների որակական մակարդակը, որովհետև մեր հայուհիները շատ գեղեցիկ են, և պետք է դրա մասին հաճախ խոսել ու ցուցադրել, ամեն տարի շարունակ գեղեցկության միջազգային տարբեր մրցույթներին ներկայացնել Հայաստանի արժանի ներկայացուցչին, բարձրացնել և հպարտ ծածանել մեր դրոշը»,- իր խոսքը եզրափակեց մրցույթի փոխնախագահը։





















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)