UCOM-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացման գործընթացը դարձել է ավելի մատչելի
Այսուհետ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններից օգտվել ցանկացող առանձնատների բնակիչներն ավելի հեշտ ընթացակարգով, ավելի մատչելի սակագներով և անհատական մոտեցման հնարավորությամբ կմիանան Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցին։ Ucom-ի հեռուստատեսային, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետի ծառայությունները դարձել են առավել հասանելի առանձնատների բաժանորդների համար։
Մասնավորապես՝ մինչև 100 մետր օպտիկամանրաթելային մալուխով միացման դեպքում առանձնատան բաժանորդը կվճարի 15 000 դրամ միասնական սակագինը, որից հետո յուրաքանչյուր 1 մետրի համար կվճարի 200 նախկին 400 դրամի փոխարեն։ Ավելին, uMix M կամ uMix L փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում 15 000 դրամ միացման սակագինը չի գանձվի։
«Այսուհետ Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացումները ոչ միայն պարզեցված ընթացակարգով և ավելի մատչելի սակագներով կիրականացվեն, այլև յուրաքանչյուր բաժանորդի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Լրացրե՛ք միացման հայտն առցանց` ucom.am/private հղումով», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ առանձնատների բնակիչները կարող են Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններին միանալու հայտը լրացնել ինչպես առցանց, այնպես էլ Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում։ Միացումը կկատարվի մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհատական չափագրման և հաշվարկի հիման վրա։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)