Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
iPress.am-Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: Կատարվում է հետաքննություն: «Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից: Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։
Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։
Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։
3 օր առաջ տղայի ծննդյան օրն էր։
«Կիրյուշենկա․․․ Կիրիլ․․․ Կիրիլ Ալեքսանդրովիչ․․․ Դու ինձ մոտ եկար 14 տարի առաջ։ Շնորհակալ եմ։ Սիրված եղի՛ր։ Երջանիկ եղի՛ր։ Առողջ եղի՛ր։ Հաջողակ եղի՛ր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ։ Հավատում եմ ուժերիդ։ Ու անսահման սիրում», — նման շնորհավորանք էր հրապարակել Փինջոյանն Instagram-ի իր էջում։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ