ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում 20 ադրբեջանցի է պայթել ու մահացել, կան 80-ից ավել վիրավորներ. մանրամասներ
iPress.am-Արցախի գրավյալ տարածքներում պատերազմից հետո ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։ «Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ ու 6 զինծառայող է զոհվել ականի վրա պայթելու հետևանքով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։
Միաժամանակ, տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել 16 քաղաքացիական անձ, 69 զինծառայող և Ականազերծման ազգային գործակալության աշխատակից։
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։ Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։
Արցախի գրավյալ տարածքներ մուտքի արգելքն ադրբեջանական իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն, սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ