25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել
Խալաթյանների ընտանիքն իրենց փոքրիկ ռեստորան-հյուրատանը «տեղավորել» է ամբողջ Վայոց ձորը. ավանդական ուտեստները, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը 25-ամյա Լիլիթն ու իր ընտանիքը ներկայացնում են տեղացի ու արտասահմանցի հյուրերին:
Հյուրընկալությունը Խալաթյանների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ: Դեռ 1994թ.-ին Լիլիթի պապն ընդունում էր արտասահմանցի հյուրերին, ներկայացնում լավաշի պատրաստման արարողությունը, հայկական ավանդույթները, հայկական ընտանեկան սեղան գցում և նոր միայն ճանապարհում: Ընտանեկան հյուրասիրությունն ու ավանդույթներն այժմ Լիլիթն է շարունակում, բայց արդեն որպես բիզնես: «Ընկուզենու տակ». Խալաթյաններն այսպես կոչեցին իրենց ռեստորան-հյուրատունն ու մեկնարկեցին ընտանեկան բիզնեսը:
Լիլիթին բիզնես գիտելիքների զարգացման գործում ձեռք մեկնեց Ակբաբանկը՝ սկսնակ ձեռներեցների համար իրականացվողդասընթացով:
«Դասընթացը մեզ համար մոտիվացիայի աղբյուր դարձավ, նաև՝կայուն կազմակերպված աշխատանքի սկիզբ, օգնեց թիմային աշխատել: Գործունեության սկզբում սա կարևոր ձեռքբերում է: Երիտասարդ լինելով մի քիչ ամբիցիոզ ես լինում, իսկ դասընթացն օգնում է, որ բիզնեսն ու աշխատանքային պրոցեսը դիտարկեմ այլ կողմով և ավելի մտածված», - նշում է երիտասարդ գործարար Լիլիթը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ