Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու նետել ծովը․ Միայն տեսեք, թե ինչ է դրանում գրված
Ասում են՝ շշի մեջ գրություն մտցնելու և այն ծովը նետելու ավանդույթն սկսել է հույն փիլիսոփա Թեոփրաստեսից, չնայած նա այդ անում էր իր հետազոտությունների համար։ Այնուամենայնիվ, մինչ այսօր դա մի գեղեցիկ սովորույթ է․ մի՞թե բոլորդ էլ չեք ցանկացել մի գրառում անել, դնել այն շշի մեջ և նետել ծովը։ Ի՞նչ իմանաս, միգուցե մի օր մեկը գտնի այն։ Հենց նմանատիպ մի դեպք էլ վերջերս պատահել է ԱՄՆ-ում։

Միրանդա Չավեսն 8 տարեկան էր, երբ ընտանիքով հանգստանալու էին մեկնել ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Էդիսոթ ծովափ։ Ափին երկար քայլելուց հետո աղջնակը որոշեց վերցնել թուղթ, վրան մի քանի բառ գրել, դնել այն ապակե շշի մեջ և նետել ծովը։ Միրանդան լավ չէր հիշում՝ ինչ օր է այդ օրը, ուստի հարցրեց մորը, ով ասաց՝ սեպտեմբերի 28-ն է(1988 թվականի)։ Այդ պահին 8-ամյա աղջնակի մտքով անգամ չէր անցնում, որ գրեթե 30 տարի անց որևէ մեկը կգտնի այն։
Իսկ ահա վերջերս, երբ Լինդա Հեմփշիրն ու իր ամուսինը՝ Դևիդը, մեկնել էին Ջորջիա նահանգ՝ Իրմա փոթորիկի հետևանքով աղտոտված վայրերը մաքրելու, մի շիշ նկատեցին, որի մեջ նաև գրառում էր։ Թուղթը խոնավացել էր, սակայն առաջին տողերը դեռևս ընթեռնելի են։ «Բարև։ Անունս Միրանդա Դոն Մոս է։ Ես 8 տարեկան եմ։ Սովորում եմ Ֆոսթեր Պարք Յունիոն կրտսեր դպրոցի երրորդ դասարանում»․

այս նախադասություններն էին գրված թղթի վրա։ Լինդան, նկատելով նշված ամսաթիվը, զարմացավ․ այն ավելի քան 29 տարի առաջ էր տրվել։ Ամուսինները որոշեցին գտնել գրության հեղինակին, ինչի հարցում օգնության եկավ Ֆեյսբուքը։ Լինդան արդեն Միրանդային է ուղարկել շիշն ու գրառումը և նրանց երկուսի պնդմամբ՝ հավերժ կապ կպահպանեն ու այնպես կանեն, որ իրենց:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...