Անելու եմ ամեն ինչ, որ հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր ապահով զգա հայրենիքում. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է մայրերին ապրիլի 7-ի առիթով․
2021-ի ապրիլի 7-ը, ցավոք, սովորական տոնական օր չէ, և այսօր առաջին հերթին իմ խոնարհումն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել մեր հերոսածին մայրերին, հայրենիքի սահմանների անառիկության համար սեփական մարմինը վահան դարձրած առյուծասիրտ տղաների քույրերին, կանանց ու դուստրերին։
Հայրենիքին քաջարի որդիներ նվիրած սիրելի՛ մայրեր, ձեր՝ բացառապես հայ մորը բնորոշ հայրենասիրության, հոգատարության, հետևողականության, իմաստության և անմրցելի ուժի շնորհիվ է, որ մեր հայրենիքի թիկունքին մշտապես կանգնած են սեփական հող ու ջրի գինն իմացող խիզախ մարտիկներ։
Հայ կինն ունեցել և շարունակելու է ունենալ անկյունաքարային դեր մեր ընտանիքների ամրության, պետության կայացման և հայրենիքի շենացման գործում։ Համարձակորեն շարունակե՛ք ձեր աստվածահաճո առաքելությունը, իսկ մենք՝ ձեզ հենարան։
Եվս մեկ անգամ շնորհավորում և իմ անունից խոստանում եմ՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր իրեն գնահատված ու ապահով զգա արժանապատիվ հայրենիքում»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ