Սեյրան Օհանյանի ուղերձը
Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, երբ Գաբրիել հրեշտակը, հայտնվելով նրան, ասաց․ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Դու կծնես մի որդի։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
ջերմորեն շնորհավորելով մեր մայրերին, կանանց, քույրերին՝ սրտանց մաղթում եմ, որպեսզի այս գեղեցիկ ավետիսը «օրորոցային վրեժի» խորհուրդը դառնա և փրկության նոր հույսեր, նոր խինդ ու սփոփանք պարգևի հայ օջախներին։
Թող հայ այրերը լինեն հաղթանակած, հպարտ, պատվախնդիր․․․ և կանանց, մայրերի փխրուն ուսերին ոչ թե ծանրանան փորձությունները, այլ սիրով փարվեն հարազատ մարդիկ։
Խաղաղություն, երջանկություն եմ մաղթում բոլորիդ։
Սեյրան Օհանյան




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)