Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Հայաստանում կոչ են արել հրաժարվել «մահաբեր» անգլո-շվեդական պատվաստանյութից»

Eadaily.com-ը գրում է, որ  Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է արել հանրապետության քաղաքացիներին հրաժարվել «AstraZeneca» անգլո-շվեդական «մահաբեր» պատվաստանյութից և նախընտրել բացառապես ռուսական «Sputnik V» պատվաստանյութը: Այս մասին ասված է «Հայոց արծիվներ»-ի տարածած հայտարարության մեջ, և  որի մասին հաղորդել է VERELQ տեղեկատվական-վերլուծական պորտալը:

«Մեկ շաբաթ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ համատեղ անգլո-շվեդական  կորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութ է ներկրվել երկիր: Հայտնի է, որ այդ պատվաստանյութը վնասակար է և սպառնում է մարդկանց կյանքին և առողջությանը, կյանքեր փրկելու փոխարեն այն տասնյակ ու հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել աշխարհի տարբեր մասերում: Դրա վտանգն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ Եվրամիության երկրները ստիպված են եղել արգելել 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստումը այդ մահացու պատվաստանյութով, քանի որ դա առաջացնում է արյան թրոմբոզ  և հանգեցնում է վաղաժամ մահվան», - ասված է հայտարարության մեջ:

Հայկական կուսակցությունը նաև հիշեցրել է, որ  «մահացու» AstraZeneca- ի փոխարեն «ամբողջ աշխարհը, ներառյալ Եվրամիության զարգացած երկրները, համաշխարհային աղետալի համաճարակի դեմ պայքարում շեշտը դնում են Sputnik V հակակորոնավիրուսային պատվաստանյութի վրա, որը ստեղծվել և արտադրվել է Ռուսաստանում»:

 «Օրերս Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ստիպված էր հայտարարել, որ առողջապահությունը չպետք է շփոթել աշխարհաքաղաքականության հետ, և որ իր կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ ռուսական պատվաստանյութեր ներմուծելու համար: Գերմանիան, Ֆրանսիան և եվրոպական շատ այլ երկրներ նույնպես բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ», - նշել է Խաչիկ Ասրյանի կուսակցությունը:

Այնուհետև նշվում է, որ Sputnik V պատվաստանյութը ներմուծելու կամ Հայաստանում պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու համար բարեկամական Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու փոխարեն  Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «խելագարի անտարբերությամբ է դիտում, թե ինչպես են համաճարակից օրական մահանում մեր երկրի երկու տասնյակից ավելի քաղաքացիները»:

«Եթե համաճարակի սկզբում մարդկանց մահը ինչ-որ կերպ կարելի էր բացատրել առողջապահական համակարգի անօգնական վիճակով, քանի որ դրա դեմ պայքարի ոչ մի արդյունավետ միջոց չկար, ապա այսօր Հայաստանի յուրաքանչյուր  քաղաքացու կորոնավիրուսից մահվան համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել AstraZeneca անգլո-շվեդական մահացու պատվաստանյութից և ոչ մի դեպքում թույլ չտալ իրենց ներարկել այդ թույնը: Կուսակցությունը ՀՀ կառավարությունից պահանջում է շուտափույթ բանակցություններ սկսել բարեկամ Ռուսաստանի հետ Sputnik V ռուսական պատվաստանյութը գնելու համար», - եզրափակել է հայկական կուսակցությունը:

Մարտի 29-ին Երևանում կայացած համաժողովում Հայաստանի Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնել է, որ Հայաստանում շուտով նորություններ կլինեն Covid-19 կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի մատակարարումների մասին: Նրա խոսքով, ներկայումս Հայաստանին հաջողվել է բրիտան-շվեդական AstraZeneca ընկերությունից 24 հազար դոզա պատվաստանյութ գնել, բայց երկրի իշխանությունները չեն նախատեսում սահմանափակվել միայն այդ պատվաստանյութով և այդ քանակով:

Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ փետրվարի 1-ին է հաստատել ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործումը: Հիշեցնենք, որ Sputnik V-ն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է Covid-19-ի կանխարգելման համար: Ըստ Lancet գիտական ​​ամսագրի՝ դրա արդյունավետությունն ավելի քան 91% է: