Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի
Հասարակություն

Արցախում հերոսաբար զոհվել է նաև Էդվարդ Հակոբյանը /տեսանյութ/

Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը ծնվել էր 1993 թվականին։ Ավարտել էր Սևան քաղաքի դպրոցներից մեկը: Ընդունվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, սակայն ուսումը կիսատ թողել ու մեկնել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Զորացրվելուց հետո մեկնել էր արտերկիր։ Հունաստանում ապրում էր մոր հետ։ Սակայն նրա տեսակն այնպիսին էր, որ արտերկրում երկար մնալ չէր կարող։ Վերադարձավ, ընտանիք կազմեց, ունեցավ մեկ զավակ, իսկ 2018 թվականին ընդունվեց ոստիկանության զորքեր։ 2020-ին դիմեց Երևանի պետական համալսարաններից մեկը՝ արդեն այլ մասնագիտությամբ։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ։ Էդվարդը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Ծառայակիցների հետ մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին, վերադարձավ տուն։ Երբ մի քանի օր տանն էր, հանդիպել էր գրեթե բոլոր բարեկամներին ու ընկերներին։ Նրանց խոսքով՝ կարծես հրաժեշտ էր տալիս։

Նոյեմբերի 2-ին մարտական տրամադրվածությամբ երկրորդ անգամ մեկնեց Արցախ։ Այս անգամ ծառայակիցների հետ մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։ Օրեր անց ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվեցին շրջափակման մեջ։ Ոստիկանները թեժ մարտեր էին մղում։

Օրեր անց պարզվեց, որ Էդվարդը նոյեմբերի 7-ին զոհվել էր Շուշիի մատույցներում։

Էդվարդի որդին՝ Վահեն, այսօր հպարտորեն ասում է, որ հերոսի զավակ է, նաև հպարտ է, որ Սևան քաղաքի այն դպրոցում, որտեղ հայրն է սովորել, նրա անվամբ դասարան կա: Էդվարդի այն ցանկությունը, որ որդին պիտի հպարտանա հերոս հայր ունենալու համար, դարձավ իրականություն: Սակայն Էդվարդի շատ նպատակներ կիսատ մնացին…