Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը

Նոր աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր և նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, և մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Անդրանիկ Սիմոնյանի գործողության մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ո՞րն է թեման: 2017 թվականին քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով, որը խստացվել է 2018 թվականի մայիսի 10-ին: 2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործը՝ վերջնական մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Մինչ օրս գործը տարբեր դատավորներ քննել են ու փոխանցել մեկը մյուսին: և, ահա, Աբգարյանի պաշտպանը, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, գործը քննել է նախկին դատավոր, այսօր արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (նա 2020 սեպտեմբերից է ստանձնել գործի քննությունը): Ուշագրավն այն է, որ թեև դատավոր Սիմոնյանը 2021 թվականի փետրվարի 5-ին առանձին դատական ակտի ձևով որոշում է կայացրել` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, սակայն կողմերը մինչ օրս չեն ստացել որոշումը. այն չի ուղարկվել: և հիմա իրավապաշտպանները ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Անդրանիկ Սիմոնյանը պետք է հետին թվով ստորագրի այս որոշումը արդեն իսկ դատավորի կարգավիճակում չգտնվելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելու ժամանակահատվածում: Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված է. «Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը…»:

Սույն հանցագործությունը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է մի կողմից պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու և, մյուս կողմից, դատարան և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելու միջոցով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այսպիսով, եթե Անդրանիկ Սիմոնյանը դատավորի կարգավիճակում կայացրած դատական ակտը պետք է ստորագրի 2 ամիս անց, ստացվում է պաշտոնական կեղծիքի հանցակազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը կայացվում է այն ստորագրելու միջոցով, և դրա հետաձգված ստորագրությունը պաշտոնական փաստաթղթում կեղծիք մտցնելու հանցակազմ է պարունակում: Մեզ մնում է սպասել ԱԱԾ քննիչների գործողություններին և հիշեցնել, որ Սիմոնյանին ԱԱԾ պետի պաշտոնում փաստացի նշանակել է տվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ավելին՝ այստեղ