Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ո՞ւր էր մեկնել գեներալ Մուրադովը

 

Ավելին այստեղ

Նախօրեին հերթական սկանդալը ծագեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի շրջանառության մեջ դրած չճշտված լուրի պատճառով, թե նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան:

Հաշվի առնելով հարցի զգայունությունը, բնականաբար, այն երկրում մեծ իրարանցում առաջացրեց, կուտակումներ՝ օդանավակայանում: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների, ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Տարատեսակ, այդ թվում՝ տելեգրամյան աղբյուրներում, այցի երթուղու և նպատակի վերաբերյալ բազմաթիվ վարկածներ տարածվեցին՝ ինքնաթիռը Բաքու չի հասել՝ ճանապարհի կեսից շրջվել-վերադարձել է, ինքնաթիռը թուրք-ադրբեջանական պատվիրակություն է բերել Երևան, չի հաջողվել պայմանավորվել Ադրբեջանի հետ ռազմագերիների վերադարձի շուրջ…

Մինչ անհետ կորած որոշ զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի մոտ, որոշներն էլ՝ չեն հասկանում` ինչ է տեղի ունեցել, ինչ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, կամ եղե՞լ են, թե՞ ոչ, ՀՀ իշխանությունները շարունակում են անպատասխանատու հայտարարություններով հանդես գալ՝ տպավորություն ստեղծելով, թե ռուսական կողմին չի հաջողվել ռազմագերիներին բերել Երևան:

Իսկ գեներալ Մուրադովը ՀՀ իշխանություններին է մեղադրում ստեղծված իրավիճակի մեջ:

Այսօր «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովը նշել է, որ ՀՀ պաշտոնյաների արածը կեղծ պրովոկացիա է:

«Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը՝ շարունակելով պարզաբանել, որ երեկ գերիների վերադարձ ծրագրված չէր:

Նրա խոսքով, եղել է սովորական, պարզ աշխատանքային այց:

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախօրեի ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել:

Ավելին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուսական ինքնաթիռը Երևան է ժամանել Դոնի Ռոստովից և որևէ առնչություն չի ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Երևան վերադարձնելու հետ:

168.am-ը փորձեց տեղեկությունը պարզել նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունից կամ ՌԴ ՊՆ մամուլի բաժնից, սակայն մեր հարցերը դեռ անպատասխան են մնացել: